Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/63563/02/22 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում` դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին

24.02.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Պատասխանող՝ Կարապետ Ավետիսի Թոփճեանին
Հասցե՝ ՀՀ ք. Երևան, Ֆրունզեի փ., 6/8 շ., բն. 9

Դատարանի (դատավոր L.Սարգսյան) վարույթում է գտնվում թիվ ԵԴ/61693/02/22 քաղաքացիական գործն ըստ հայցի Արմինե Պետրոսի Վարդանյանի սնանկության գործով կառավարիչ Զավեն Վարդանյանի ընդդեմ Կարապետ Ավետիսի Թոփճեանի, երրորդ անձ՝ Ռոբերտ Գուրգենի Վարդանյան՝ պարտապանին պատճառված վնասի գումարը բռնագանձելու պահանջների մասին:
Գործի նյութերում գտնվող տվյալների համաձայն՝ Կարապետ Ավետիսի Թոփճեանի հաշվառման հասցեն է ՀՀ ք. Երևան, Ֆրունզեի փ., 6/8 շ., բն. 9:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածով, Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիրի նստավայրում (ՀՀ, ք. Երևան, Հր. Ներսիսյան 10)՝ դրանց ծանոթանալու նպատակով:

Ի գիտություն

Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ յոթերորդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված), իսկ անձը համարվում է պատշաճ ծանուցված:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ռ.ԱՎԱԳՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +37410 20-90-92

Էլ. փոստ`