թիվ Դ2/2279/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
24.02.2023
Հայցվոր՝ Արթուր Հակոբի Հովսեփյանին
(հասցե՝ ՀՀ Շիրակի մարզ, ք․ Գյումրի, Մ. Մկրտչյան փող․ 44 շ․, բն․ 24-26)
Տեղեկացվում է, որ թիվ ՇԴ2/2279/02/22 քաղաքացիական գործով 2023 թվականի մարտի 20-ին ժամը 10:00-ին, ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում նշանակվել է նախնական դատական նիստ, (հասցե`ՀՀ ՇՄ ք. Արթիկ, Բաղրամյան 40, թիվ 1 դատական նիստերի դահլիճ)։
Խնդրվում է նշված օրը ներկայանալ դատական նիստին անձը հաստատող փաստաթղթով /ներկայացուցիչը համապատասխան լիազորագրով/:
Միևնույն ժամանակ տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն` առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
ԴԱՏԱՎՈՐ՝ Ա.ՍԱՐՈՅԱՆ
Դատավորի օգնական` Լ. Գրիգորյան
Հասցե` ՇՄ ք. Արթիկ, Բաղրամյան 40
Հեռ..` 0244-5-53-04
Էլ. փոստ`