Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գործ ԵԴ/60722/02/22

24.02.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

ՀԱՅԱՍՏԱԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ք. Երևան, Հր.Ներսիսյան 10, հեռ.` (010) 20-97-01, www.court.am

Գործ ԵԴ/60722/02/22
<<25>> հունվարի 2023թ.

Հ Ր Ա Պ Ա Ր Ա Կ Ա Յ Ի Ն Ծ Ա Ն ՈՒ Ց ՈՒ Մ

Պատասխանող՝ Քրիստինե Յուրիկի Ավետիսյանին
/Արարատի մարզ, Արտաշատ, Բերդիկ, Հ. Շիրազի փող., 15 տ./

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (դատավոր՝ Արթուր Ստեփանյան) 30.11.2022թ. որոշմամբ վարույթ է ընդունվել <<Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո>> հասարակական կազմակերպության ընդդեմ Պապ Սերյոժի Բադալյանի և Քրիստինե Յուրիկի Ավետիսյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին հայցադիմումը, որն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ուղարկվել է Ձեզ:
Նույն դատարանը 25.01.2023թ. որոշում է կայացրել գործն ընդհանուր հայցային վարույթի կարգով քննելու և նախնական դատական նիստ նշանակելու մասին, որը ևս օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ուղարկվել է Ձեզ: Նշված որոշման համաձայն՝ սույն քաղաքացիական գործով հրավիրվել է նախնական դատական նիստ, որը տեղի կունենա 2023 թվականի փետրվարի 27-ին, ժամը 10:30-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում (Արաբկիր նստավայր, թիվ 4 դահլիճ, ք.Երևան, Հ.Ներսիսյան 10):
Տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը՝ դրանց ծանոթանալու նպատակով, դեպոնացված են ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում (Արաբկիր նստավայր՝ ք. Երևան, Հր.Ներսիսյան 10):
Միաժամանակ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պատասխանողը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան է ներկայացնում հայցադիմումի պատասխան: Հայցադիմումի պատասխանը ներկայացվում է գրավոր՝ սույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Հայցադիմումի պատասխանը պետք է լինի ընթեռնելի։ Ելնելով գործի առանձնահատկություններից` դատարանը կարող է պատասխանողի միջնորդությամբ երկարաձգել պատասխան ներկայացնելու ժամկետը:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Կ. ԴԱՎԻԹՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` 010-20-97-01

Էլ. փոստ`