թիվ ԵՇԴ/1990/02/15 քաղաքացիական գործով պատասխանող Գայանե Մնացականյանի, Արսեն Կարապետյանի, երրորդ անձ՝ ՀՀ Կենտրոն նոտարական գրասենյակի, ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Շենգավիթ տարածքային ստորաբաժանման, Սուրեն և Ինեսա Հարությունյաններին ուղղված դատական ծանուցագիր
26.02.2023
Հրավիրվում եք, ըստ հայցի Զեմֆիրա Հարությունյանի, Մարինա Հարությունյանի ընդդեմ Գայանե Մնացականյանի, Արսեն Կարապետյանի, երրորդ անձ՝ ՀՀ Կենտրոն նոտարական գրասենյակի, ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Շենգավիթ տարածքային ստորաբաժանման, Սուրեն և Ինեսա Հարությունյանների` անշարժ գույքի բաժնեմասի նկատմամբ 21.11.1997թ. և 08.05.1998թ. նվիրատվության պայմանագրերն անվավեր ճանաչելու, անվավերության հետևանքներ կիրառելու, ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջների մասին, քաղաքացիական գործով նախնական դատական նիստի, որպես երրորդ անձ, 2023 թվականի հունիսի 28-ին, ժամը 11:40-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` Արաբկիր նստավայր:
Դատարանի հասցեն` ՀՀ, ք. Երևան, Հր.Ներսիսյան 10, 1-ին հարկ, դահլիճ 1:
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147 հոդվածի՝
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
/ Դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, լիազորված անձի մասնակցության դեպքում՝ լիազորագրով և անձը հաստատող փաստաթղթով/:
Հասցե` ՀՀ,ք.Երևան, Հր.Ներսիսյան 10
Հեռ..` +374-10-28-71-00
Էլ. փոստ`