Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/45950/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր:

28.02.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս


ԵԴ/45950/02/22
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ
ԳՈՐԾԸ ՊԱՐԶԵՑՎԱԾ ՎԱՐՈՒՅԹԻ ԿԱՐԳՈՎ ՔՆՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
14 փետրվարի 2023թ. ք. Երևան
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Ս. Ուլիխանյանի, քննության առնելով թիվ ԵԴ/45950/02/22 քաղաքացիական գործը վարույթ ընդունելու հարցը,
ՊԱՐԶԵՑ
«Յունիբանկ» ԲԲԸ-ն հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան (այսուհետ` Դատարան) ընդդեմ Մարիամ Դավթի Աղաջանյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին:
Դատարանը, նախագահությամբ դատավոր Ա. Փիլոսյանի, 13.09.2022 թվականին որոշում է ընդունել հայցադիմումը վարույթ ընդունելու և գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին:
Դատարանը, նախագահությամբ դատավոր Ա. Փիլոսյանի, 13.09.2022 թվականին որոշում է ընդունել հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը մերժելու վեաբերյալ:
Դատավոր Ա. Փիլոսյանի լիազորությունների դադարեցման հիմքով թիվ ԵԴ/45950/02/22 քաղաքացիական գործը 01.02.2023 թվականին մակագրվել է նույն դատարանի դատավոր Ս. Ուլիխանյանին:
Թիվ ԵԴ/45950/02/22 քաղաքացիական գործը դատավոր Ս. Ուլիխանյանին է հանձնվել 02.03.2023 թվականին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` առաջին ատյանի դատարանում գործի քննությունը, իսկ վերաքննիչ դատարանում բողոքի քննությունն անցկացվում են դատարանի անփոփոխ կազմով, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի: Դատարանի կազմը փոխվելու կամ կազմում փոփոխության դեպքում կայացվում է գործը (վերաքննիչ բողոքը) վարույթ ընդունելու մասին որոշում, և գործի (վերաքննիչ բողոքի) քննությունն սկսվում է սկզբից:

Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով` Դատարանը

ՈՐՈՇԵՑ
1. Թիվ ԵԴ/45950/02/22 քաղաքացիական գործն ըստ հայցի «Յունիբանկ» ԲԲԸ-ի ընդդեմ Մարիամ Դավթի Աղաջանյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, ընդունել վարույթ և քննել պարզեցված վարույթի կարգով և եզրափակիչ դատական ակտը հրապարակել 2023 թվականին մայիսի 17-ին` ՀՀ դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ Ս.ՈՒԼԻԽԱՆՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Հրաչյա Ներսիսյան 10

Հեռ..` 24-08-21

Էլ. փոստ`