Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հա. ԵԴ/22929/02/22 քաղաքացիական գործով պատասխանող Նավաբ Ակտր Անսարիին ուղղված դատական ծանուցագիր:

28.02.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
0008,ք. Երևան, Մ. Խորենացու 162ա, հեռ. (0037410) 57-66-35

28 փետրվարի 2023թ.

Հա. ԵԴ/22929/02/22 քաղաքացիական գործով
պատասխանող Նավաբ Ակտր Անսարիին
/ք. Երևան, Դավթաշեն Տ. Պետրոսյան փող. 28 շ., բն. 21/

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ե.Եսոյանի վարույթում գտնվող ըստ հայցի Սյուզաննա Լեռնիկի Մովսեսյանի ընդդեմ Նավաբ Ակտր Անսարիի և Սուդհան Սինգ Սիննապպայի՝ առուվաճառքի պայմանագրի նկատմամբ առոչինչ՝ կեղծ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին հա. ԵԴ/22929/02/22 քաղաքացիական գործով 2023թ. փետրվարի 28-ին, ժամը 11:00-ին նշանակված նախնական դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2023թ-ի մայիսի 10-ին, ժամը 10:40-ին /դահլիճ N7/, ուստի խնդրում եմ նշված օրը և ժամին ներկայանալ գործով նշանակված դատական նիստին կամ ապահովել Ձեր ներկայացուցչի պատշաճ ներկայությունը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ ծանուցագիրը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո 7-րդ օրն անձը համարվում է ծանուցված:

Հասցե` ք. Երևան, Մ. Խորենացու 162ա

Հեռ..` +374 10 57 66 35

Էլ. փոստ`