Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/66208/02/22 քաղաքացիական գործով Էլյանորա Գևորգյանին վերաբերյալ դատական ծանուցագիր

28.02.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավորության օենսգրքի 99 հոդված 3-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/66208/02/22
ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

Գործի ելքով չշահագրգռված երրորդ անձ ներգրավելու մասին

05 հունվարի 2023թ. ք. Երևան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, /դատավոր Ա. Մկրտչյան/, ծանոթանալով ԵԴ/66208/02/22 քաղաքացիական գործով դիմող Գևորգ Գևորգյանի միջնորդությանը՝ երրորդ անձ ներգրավելու մասին,

ՊԱՐԶԵՑ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը /դատավոր Ա.Մկրտչյան/ 05.01.2023թ. որոշմամբ վարույթ է ընդունել Գևորգ Մնացականի Գևորգյանի դիմումը՝ փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջի մասին:
Դիմումին կից ներկայացվել է միջնորդություն՝ երրորդ անձ ներգրավվելու մասին, որով դիմողը հայտնել է, որ ունի երկու քույր՝ Գայանե և Էլյանորա Գևորգյանները, և կայացվելիք դատական ակտը կարող է ազդեցություն ունենալ նրանց իրավունքների և պարտականությունների վրա:
Խնդրել է նշված անձանց ներգրավել որպես գործի ելքով չշահագրգռված երրորդ անձ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ եթե գործին մասնակցող անձը գտնում է, որ դատական ակտը անխուսափելիորեն ազդելու է որոշակի անձանց իրավունքների և պարտականությունների վրա, ապա կարող է առաջին ատյանի դատարանին ներկայացնել տվյալ անձին որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ ներգրավելու միջնորդություն:
Նույն իրավանորմի 1-ին մասի համաձայն՝ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք կարող են գործի մեջ մտնել հայցվորի կամ պատասխանողի կողմում մինչև դատաքննության ավարտը, իսկ սույն օրենսգրքի 41-րդ և 42-րդ գլուխներով նախատեսված կարգով քննվող գործերով՝ մինչև եզրափակիչ դատական ակտի հրապարակումը, եթե գործով կայացվող վճիռը կարող է ազդել կողմերից մեկի հանդեպ նրանց ունեցած իրավունքների կամ պարտականությունների վրա կամ կարող է հանգեցնել նման իրավունքների և պարտականությունների ծագմանը:
Նույն իրավանորմի 2-րդ մասի համաձայն՝ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք կարող են ներգրավվել գործին իրենց միջնորդության հիման վրա:
Նույն իրավանորմի 5-րդ մասի համաձայն՝ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձին գործին ներգրավելու կամ ներգրավելու դիմումը մերժելու մասին առաջին ատյանի դատարանը կայացնում է որոշում` առանձին դատական ակտի ձևով:
Դատարանն արձանագրվում է, որ կայացվելիք վճիռը կարող է ազդել Գայանե Գևորգյանի և/կամ Էլյանորա Գևորգյանի իրավունքների կամ պարտականությունների վրա կամ կարող է հանգեցնել նման իրավունքների և պարտականությունների ծագմանը, ուստի միջնորդությունը ենթակա է բավարարման:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 5-րդ մասով, 38-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով, Դատարանը

ՈՐՈՇԵՑ

ԵԴ/66208/02/22 քաղաքացիական գործով որպես գործի ելքով չշահագրգռված երրորդ անձ ներգրավել Գայանե Գևորգյանին և Էլյանորա Գևորգյանին:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:




ԴԱՏԱՎՈՐ Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ՀՀ ,քաղաք Երևան ,Հալաբյան 41 ա

Հեռ..` 01051813

Էլ. փոստ`