Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/36305/02/22 քաղաքացիական գործով Արման Հումբերտի Կարապետյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

28.02.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավորության օենսգրքի 99 հոդված 3-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/36305/02/22




ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՐԱԳԱՑՎԱԾ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

14 փետրվարի 2023թ. ք. Երևան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը /նախագահող դատավոր` Ա. Մկրտչյան/, ուսումնասիրելով քաղաքացիական գործն ըստ հայցի «Յուքոմ» ՓԲ ընկերության ընդդեմ Արման Հումբերտի Կարապետյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին.

ՊԱՐԶԵՑ

Դատարանի /դատավոր Ա.Մկրտչյան/ 26.07.2022թ. որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ և որոշվել է գործը քննել պարզեցված վարույթի կարգով, դատական ակտի հրապարակման օր է սահմանվել 08.11.2022թ.:
Դատարանի 08.11.2022 թվականի որոշմամբ որոշվել է գործը քննել ընդհանուր հայցային վարույթի կարգով, հրավիրվել է նախնական դատական նիստ՝ 13.12.2022թ.:
Դատական նիստին ներկայացել է պատասխանողը, որի միջնորդությամբ հրավիրվել է ևս մեկ նախնական դատական նիստ՝ 14.02.2023թ.:
14.02.2023թ. նախնական դատական նիստին կողմերը չեն ներկայացել:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ գործին մասնակցող անձանց, վկաներին, փորձագետին կամ մասնագետին հարցաքննելու, ապացույցը գտնվելու վայրում հետազոտելու կամ դատական հանձնարարություններ տալու անհրաժեշտության բացակայության դեպքում առաջին ատյանի դատարանն իրավունք ունի կիրառելու արագացված դատաքննություն, եթե ներկայացվել է նվազագույն աշխատավարձի հիսնապատիկը չգերազանցող գումար բռնագանձելու վերաբերյալ պահանջ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 304 հոդվածի 1-ին մասի համաձայն` արագացված դատաքննություն կիրառելու մասին դատարանը կայացնում է որոշում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 304 հոդվածի 2-րդ մասի համաձայն` արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշումը կարող է կայացվել գործի քննության ցանկացած պահի, սակայն ոչ շուտ, քան պատասխանողի կողմից հայցադիմումի պատասխան ներկայացնելը, իսկ այն չներկայացվելու դեպքում` պատասխան ուղարկելու համար նախատեսված ժամկետի ավարտը:
Վերը նշված իրավադրույթներից ելնելով և նկատի ունենալով, որ սույն գործով ներկայացվել է 50000 ՀՀ դրամը չգերազանցող գումար բռնագանձելու վերաբերյալ պահանջ և պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, ինչպես նաև գործին մասնակցող անձանց, վկաներին, փորձագետին կամ մասնագետին հարցաքննելու, ապացույցը գտնվելու վայրում հետազոտելու կամ դատական հանձնարարություններ տալու անհրաժեշտության բացակայությունը, Դատարանը գտնում է, որ սույն գործը քննելիս պետք է կիրառել արագացված դատաքննություն:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 150-րդ, 303-րդ, 304-րդ, 305-րդ հոդվածներով` Դատարանը

ՈՐՈՇԵՑ

Թիվ ԵԴ/36305/02/22 քաղաքացիական գործով կիրառել արագացված դատաքննություն:
Դատական ակտը կհրապարակվի 2023թ. մարտի 7-ին` դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և բողոքարկման ենթակա չէ:



ԴԱՏԱՎՈՐ Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ՀՀ ,քաղաք Երևան ,Հալաբյան 41 ա

Հեռ..` 01051813

Էլ. փոստ`