Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գործ հա. ԵԴ/18394/02/22 Պատասխանող՝ Գեղամ Իսավերդյանին Հասցե` ՀՀ, ք.Երևան, Աէրացիայի թաղ., 2/3շ., 21 բն.

04.03.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի


Որպես պատասխանող կողմ, 2022 թվականի հունիսի 20-ին, ժամը 11:15-ին, հրավիրվում եք Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան դատական նիստի` դատավոր Հ.Զարգարյանի վարույթում գտնվող թիվ ԵԴ/18394/02/22 քաղաքացիական գործով ըստ հայցի՝ Անուշ Գերասիմի Աղաջանյանի ընդդեմ Լիպարիտ Սահակի Իսավերդյանի, Սիրվարդ Միքայելի Աղաջանյանի, Նորայր Լիպարիտի Իսավերդյանի, Գեղամ Լիպարիտի Իսավերդյանի, Վաչական Լիպարիտի Իսավերդյանի, Մելանյա Գարեգինի Աբելյանի, Վահագն Վաչագանի Իսավերդյանի և Սահակ Վաչագանի Իսավերդյանի՝ անշարժ գույքից Գեղամ Իսավերդյանի բաժնեմասն առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու պահանջի մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի պահանջներից ելնելով` Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքի մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` այն է.
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Հիմք ընդունելով վերոգրյալները` խնդրում եմ ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված վերոհիշյալ դատական նիստին:
Միաժամանակ, Դուք տեղեկացվում եք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրի հասցեն տեղափոխվել է Հալաբյան 41ա շենք/ 10-րդ հարկ, 1-ին դահլիճ/:


Դատավորի օգնական Անի Թելունց

Հասցե` Հալաբյան 41ա

Հեռ..` +37410 511-813

Էլ. փոստ`