Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԱՐԱԴ1/1320/02/22 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում` դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին

09.03.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդված

Քաղաքացիական գործով պատասխանողներ՝
Մարիամ Ռաֆիկի Սարգսյանին
Հասցե՝ /ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Գեղաձոր, 1-ին փ., 7-րդ նրբ., տուն 8/
Դավիթ Սամվելի Գրիգորյանին
Հասցե՝ /ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Գեղաձոր, 1-ին փ., 7-րդ նրբ., տուն 8/





ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմնի (այսուհետ՝ Հայցվոր) ընդդեմ Դավիթ Սամվելի Գրիգորյանի, Մարիամ Ռաֆիկի Սարգսյանի, ներգրավմամբ իրավասու մարմին՝ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմնի՝ անչափահասներ Լիլիթ Դավիթի Գրիգորյանի, Անի Դավիթի Գրիգորյանի, Մանյա Դավիթի Սարգսյանի նկատմամբ ծնողներ՝ Դավիթ Սամվելի Գրիգորյանի և Մարիամ Ռաֆիկի Սարգսյանի ծնողական իրավունքները սահմանափակելու պահանջի մասին:
Քաղաքացիական գործը վարույթ ընդունելու մասին որոշումը կից գրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ուղարկվել են նույն քաղաքացիական գործով պատասխանողներ Մարիամ Ռաֆիկի Սարգսյանին, Դավիթ Սամվելի Գրիգորյանին Հասցե՝ /ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Գեղաձոր, 1-ին փ., 7-րդ նրբ., տուն 8/ սակայն ծրարը վերադարձվել է Դատարանին` «չպահանջված նշումով:

Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածով, Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Դատարանի Ապարանի նստավայրում (ՀՀ, Արագածոտնի մարզ,ք.Ապարան Գայի 25)՝ դրանց ծանոթանալու նպատակով:

Ի գիտություն

Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված), իսկ անձը համարվում է պատշաճ ծանուցված:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ա. ՍՏԵՓԱՆՅԱՆ

Հասցե` ՀՀ, Արագածոտնի մարզ, ք.Ապարան, Գայի 25

Հեռ..` 025224381

Էլ. փոստ`