Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ՇԴ/7629/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

09.03.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված



ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆ
ք. Գյումրի, Անկախության հր. 7, հեռ.` /0312/ 5-01-83, shirak-dataran@mail.ru

Գործ ՇԴ/7629/02/22
«09» մարտի 2023թ.

Գյումրի համայնքի
ղեկավար պարոն` Վ.Սամսոնյանին
( ք.Գյումրի, Վարդանանց հր.1)

Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև՝ Դատարան) վարույթում է թիվ ՇԴ/7629/02/22 քաղաքացիական գործը ըստ հայցի՝ ««Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի ընդդեմ Համլետ Հրայրի Խաչատրյանի՝ պայմանագրով պարտքն ամբողջությամբ բռնագանձելու, պայմանագրով նախատեսված տոկոսները հաշվեգրելու, բռնագանձումը գրավի առարկայի վրա տարածելու պահանջների մասին:
Նշված քաղաքացիական գործով որոշումն ուղարկվել է պատասխանող՝ Համլետ Հրայրի Խաչատրյանին՝ ք. Գյումրի, Երևանյան խճուղի 143/6 տուն հասցեով, սակայն փոստային ծառայության կողմից վերադարձվել է դատարան:
Տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված և 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը՝ դրանց ծանոթանալու նպատակով, դեպոնացված են Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (ք. Գյումրի Անկախության հր.7):



Դատավորի օգնական Գ. Ջանոյան

Հասցե` ք. Գյումրի,Անկախության հր.7

Հեռ..` /0312/ 50183

Էլ. փոստ`