Թիվ ԿԴ/3450/02/21 քաղաղաքացիական գործով դատական ծանուցագիր:
09.03.2023
Աղունիկ Մարտիրոսի Հակոբյան
(ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Ջրառատ թաղ. 403 տ.)
ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև՝ Դատարան) դատավոր Ա. Դունամալյանի վարույթում է գտնվում թիվ ԿԴ/3450/02/21 քաղաքացիական գործն ըստ հայցի՝ Կրեդո Ֆինանս» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ պատասխանողներ Գագիկ Լյուդվիկի Հակոբյանի, Աղունիկ Մարտիրոսի Հակոբյանի, Գայանե Արամայիսի Հակոբյանի, Լյուդվիգ Գագիկի Հակոբյանրի, Լիլիթ Գագիկի Հակոբյանի, Աղունիկ Գագիկի Հակոբյանի և Շողիկ Լյուդվիգի Հակոբյանի՝ համատեղ սեփականության ներքո գտնվող գույքից բաժինն առանձնացնելու, բաժինն առանձնացնելու անհնարինության և մյուս բաժնետերերի կողմից այդ բաժնի շուկայական արժեքը վճարելուց հրաժարվելու դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և Գագիկ Հակոբյանի բաժնեմասի արժեքի վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին:
Դատական նիստը նշանակվել է 2023 թվականի հունիսի 20-ին, ժամը 15:30-ին:
Ներկայանալու վայրը` ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Աբովյան քաղաքի նստավայր՝ հասցե` ք. Աբովյան, Կոտայքի փողոց 8 շենք., 2-րդ հարկ, նիստերի դահլիճ թիվ՝ 2, հեռ.՝ 0222-2-13-39:
Խնդրվում է նշված օրը և ժամին դատական նիստին ապահովել Ձեր մասնակցությունը:
Անհրաժեշտ է դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և սոցիալական քարտով` դրա առկայության դեպքում:
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ.
ՊԱՐԶԱԲԱՆՎՈՒՄ Է ՆԱԵՎ՝
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածի համաձայն՝
1. գործին մասնակցող անձինք, նույն օրենսգրքի և այլ օրենքների պահանջների պահպանմամբ, իրավունք ունեն`
1) ծանոթանալու գործի նյութերին, ստանալու դրանց պատճենները, գործի նյութերից անելու քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ.
2) հայտնելու բացարկ.
3) ներկայացնելու ապացույցներ և մասնակցելու դրանց հետազոտմանը.
4) հարցեր տալու դատավարության մասնակիցներին.
5) միջնորդություններ անելու, ցուցմունքներ տալու դատարանին.
6) դատական նիստի ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնելու իրենց փաստարկները և դիրքորոշումը.
7) գործի քննության ընթացքում դիրքորոշում հայտնելու գործին մասնակցող այլ անձանց միջնորդությունների և փաստարկների վերաբերյալ.
8) բողոքարկելու դատական ակտերը.
9) կատարելու նույն օրենսգրքով կամ այլ օրենքներով նախատեսված այլ դատավարական գործողություններ:
2. Գործին մասնակցող անձինք ունեն և կրում են միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, նույն օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դատավարական իրավունքներ և պարտականություններ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի համաձայն՝
6. Նույն հոդվածի 5-րդ մասով սահմանված գործողությունները կատարելու հետ միաժամանակ դատական ծանուցագիրը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Սույն մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո 15-րդ օրն անձը համարվում է ծանուցված:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ՝ Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Հասցե` ք. Աբովյան, Կոտայքի փողոց 8 շենք
Հեռ..` +374-223-2-13-39
Էլ. փոստ`