Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/25417/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

11.03.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Թիվ ԵԴ/25417/02/18 քաղաքացիական գործով
դատական ծանուցագիր

Երրորդ անձ՝ Մեսրոպ Պետրոսի Քյուրտյանին
Месропу Петросовичу Кюртяну
/РФ, Москва, пер. Сивцев Варажек дом 43/

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ս. Երիցյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Միհրան Սահակի Քուրդյանի, Մովսես Սահակի Քուրդյանի ընդդեմ Արևիկ Սենիկի Քուրդյանի, Ղազար Պետրոսի Քյուրտյանի, երրորդ անձ՝ Մեսրոպ Պետրոսի Քյուրտյանի` իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու, ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու և բաժին առանձնացնելու պահանջների մասին և ըստ հակընդդեմ հայցի Արևիկ Սենիկի Քուրդյանի, Ղազար Պետրոսի Քյուրտյանի ընդդեմ Միհրան Սահակի Քուրդյանի, Մովսես Սահակի Քուրդյանի` փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջի մասին:
Սույնով տեղեկացվում է, որ վերոնշյալ քաղաքացիական գործով դատական նիստ է հրավիրվել 2023 թվականի ապրիլի 17-ին, ժամը 15:30-ին (ք. Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի թիվ 9 դահլիճ, հեռ. 010-51-18-13 /402, 403/), և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձնագրով, սոցիալական քարտով և դրանց պատճեններով կանչվում եք դատարան վերոնշյալ քաղաքացիական գործով մասնակցելու որպես դատավարության կողմ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ կետի 6-րդ ենթակետի պահանջներից ելնելով՝ տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքների մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Հիմք ընդունելով վերոգրյալները՝ խնդրվում է ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված դատական նիստին՝ նշանակված ժամից 15 րոպե շուտ:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`