Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԵԴ/15425/02/22 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում` դատավարական փաստաթղթերի դեպոնացման և դատական ակտի հրապարակման օրվա մասին

13.03.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Պատասխանող Ռուբեն Մարտինի Վարդանյանին
Հասցե՝ ՀՀ Արարատի մարզ, Այնթապ, 4 շարք, 62

Դատարանի (դատավոր L.Սարգսյան) վարույթում է գտնվում թիվ ԵԴ/15425/02/22 քաղաքացիական գործն ըստ հայցի «Ակբա Բանկ» բաց բաժնետիրական ընկերության ընդդեմ Արտակ Սերյոժայի Ավետիսյանի, Գևորգ Սուրիկի Ազարյանի և Ռուբեն Մարտինի Վարդանյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին:
Գործի նյութերում գտնվող տվյալների համաձայն՝ պատասխանող Ռուբեն Մարտինի Վարդանյանի հաշվառման հասցեն է ՀՀ Արարատի մարզ, Այնթապ, 4 շարք, 62:
Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարութան օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետը Դատարանը Ձեզ ծանուցում է, որ 23.02.2023 թ. կայացվել է որոշում քաղաքացիական գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին, և վճռի հրապարակման օր է նշանակվել 2023թ. մայիսի 18-ին:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ռ.ԱՎԱԳՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +37410 20-90-92

Էլ. փոստ`