Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

13.03.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3 մաս

Գործ ՍԴ3/0286/02/19
13 մարտի 2023թ.

Հ Ր Ա Պ Ա Ր Ա Կ Ա Յ Ի Ն Ծ Ա Ն Ո Ւ Ց Ո Ւ Մ

Պատասխանող՝ Մաքսիմ Սամվելի Դալլաքյանին
ԱՀ, Քաշաթաղի շրջան, ք․ Կովսական

09 մարտի 2023թ. ք․ Կապան

Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գուրգեն Քոթանջյանս (այսուհետ՝ Դատարան), 09․03․2023 թվականին կայացած նախնական դատական նիստում քննելով Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո հասարակական կազմակերպությունն ընդդեմ Մխիթար Վահրամի Դավթյանի, Մաքսիմ Սամվելի Դալլաքյանի գումարի բռնագանձման պահանջի մասին թիվ ՍԴ3/0286/02/19 քաղաքացիական գործը՝

Ո Ր Ո Շ Ե Ց Ի

Թիվ ՍԴ3/0286/02/19 քաղաքացիական գործով՝ ըստ հայցի Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո հասարակական կազմակերպության ընդդեմ Մխիթար Վահրամի Դավթյանի, Մաքսիմ Սամվելի Դալլաքյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, ապացուցման պարտականությունը բաշխել այսպես․
Հայցվորը պետք է ապացուցի, որ պատասխանողների (նրանցից յուրաքանչյուրի)՝ 535 000 ՀՀ դրամ հայցվորին վճարելու պարտականությունն առաջացել է 08․03․2019 թվականից։
Ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետ սահմանել մինչև 2023 թվականի ապրիլի 6-ը ներառյալ։
Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման։

Միաժամանակ հայտնվում է, որ նախնական դատական նիստը նշանակվել է 13.04.2023 թվականին, ժամը 12:00-ին Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Կապանի նստավայրում (ք. Կապան, Մ. Ստեփանյան 3/2, դահլիճ 1):


ԴԱՏԱՎՈՐ` ԳՈՒՐԳԵՆ ՔՈԹԱՆՋՅԱՆ

Հասցե` Սյունիքի մարզ, ք․ Կապան, Մելիք Ստեփանյան 3/2

Հեռ..` +374(0285)2-73-02

Էլ. փոստ`