Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԵԴ/21447/02/22

20.03.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված 6-րդ մաս

գործ թիվ ԵԴ/21447/02/22



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏՆ ԱՎԱՐՏԵԼՈՒ ԵՎ
ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

<<20>> մարտի 2023թ. ք.Երևան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը (այսուհետ նաև՝ Դատարան)՝ նախագահությամբ դատավոր՝ Ա. Ստեփանյանի, քարտուղարությամբ՝ Լ. Լևոնյանի, դռնբաց նախնական դատական նիստում, քննության առնելով թիվ ԵԴ/21447/02/22 քաղաքացիական գործը,

Պ Ա Ր Զ Ե Ց

Դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի <<Երկրապահ կամավորականների միություն>> հասարակական կազմակերպության ընդդեմ <<Պատահարների փորձագիտական կենտրոն>> ՍՊ ընկերության, երրորդ անձինք՝ <<Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո>> հասարակական կազմակերպության, <<Դիեքս փորձագիտական կենտրոն>> ՍՊ ընկերության՝ պատահարի առաջացման պատճառների կրկնակի փորձաքննություն իրականացնող փորձագետի 12.02.2022 թվականի թիվ Բ22 5012 ԿՀ եզրակացությունն անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Դատարանը, նկատի ունենալով, որ կատարվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ և 169-րդ հոդվածներով նախատեսված դատավարական գործողությունները, և համարելով գործը դատաքննության նախապատրաստված, գտնում է, որ նախնական դատական նիստը պետք է ավարտել և գործը նշանակել դատաքննության:
Վերոգրյալների հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության 174-րդ, 188-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով, Դատարանը՝

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Թիվ ԵԴ/21447/02/22 քաղաքացիական գործով նախնական դատական նիստն ավարտել և գործը նշանակել դատաքննության՝ 2023 թվականի հուլիսի 13-ին, ժամը 16:30-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում (Արաբկիր նստավայր, ք.Երևան, Հ.Ներսիսյան 10):
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:
ԴԱՏԱՎՈՐ` Ա. ՍՏԵՓԱՆՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 20-97-01

Էլ. փոստ`