Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԱՐԴ/3241/02/21 քաղաքացիական գործ

21.03.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

<<_27_>> ___01___ 2023 թ.
Պատասխանող՝ Հարություն Էդվարդի Մանուկյանին
(հասցե՝ ք.Արմավիր Վ.Համբարձումյան փ., 46 տ.)

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Աբովյանի վարույթում է գտնվում թիվ ԱՐԴ/3241/02/21 քաղաքացիական գործն ըստ հայցի <<Արարատբանկ>> բաց բաժնետիրական ընկերության ընդդեմ Լաուրա Էդվարդի Մանուկյանի, Դավիթ Էդվարդի Մանուկյանի, Հարություն Էդվարդի Մանուկյանի, Էդվարդ Մարտիրոսի Մանուկյանի և Հասմիկ Գագիկի Աբրահամյանի՝ բռնագանձում տարածելու համար ընդհանուր սեփականություն հանդիսացող անշարժ գույքը բաժանելու և դրանից բաժին բնեղենով առանձնացնելու, իսկ դրա անհնարինության կամ դրա դեմ ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից առարկելու և շուկայական գնով պարտապանի բաժինը ձեռք չբերելու դեպքում անշարժ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին:
Տեղեկացվում է, որ դատական նիստը հետաձգվել է և այն նշանակվել է 2023 թվականի մարտի 29-ին, ժամը 15:30-ին, ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Էջմիածին քաղաքի նստավայրում /հասցե՝ ք.Էջմիածին, Կամո 15, թիվ 4 դատական նիստերի դահլիճ/:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ՎԱՐԴՈՒՀԻ ՇԱԽՄՈՒՐԱԴՅԱՆ

Հասցե` ք. Էջմիածին Կամո 15

Հեռ..` /0231/ 5-27-54

Էլ. փոստ`