թիվ ԵԴ/32419/02/21 քաղաքացիական գործով պատասխանող «Լուչե Վերդե» ՍՊ ընկերությանն ուղղված դատական ծանուցագիր
21.03.2023
Հրավիրվում եք, ըստ հայցի «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության ընդդեմ «Լուչե Վերդե» ՍՊ ընկերության՝ անտառախախտման հետևանքով անտառային հողերի վարձակալության պայմանագիրը լուծելու և պատճառված վնասի հատուցման պահանջների մասին, քաղաքացիական գործով նախնական դատական նիստի, որպես պատասխանող, 2023 թվականի ապրիլի 06-ին, ժամը 16:00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` Արաբկիր նստավայր:
Դատարանի հասցեն` ՀՀ, ք. Երևան, Հր.Ներսիսյան 10, 1-ին հարկ, դահլիճ 1:
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147 հոդվածի՝
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն` առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե՝ ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ: / Դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, լիազորված անձի մասնակցության դեպքում՝ լիազորագրով և անձը հաստատող փաստաթղթով/:
Հասցե` ՀՀ,ք.Երևան, Հր.Ներսիսյան 10
Հեռ..` +374-10-28-71-00
Էլ. փոստ`