Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/27392/02/18 քաղաքացիական գործով Էլվիրա Խոջումյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

21.03.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավորության օենսգրքի 99 հոդված 3-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/27392/02/18

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

Քաղաքացիական գործը վարույթ ընդունելու և
նախնական դատական նիստ նշանակելու մասին

01 մարտի 2023թ. ք. Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետև՝ նաև Դատարան) դատավոր Ա.Մկրտչյանս, քննարկելով ըստ հայցի Լևոն Հովհաննիսյանի ընդդեմ Գևորգ Խոջումյանի, Էլվիրա Խոջումյանի, Լիլի Խոջումյանի, Ալլա Խոջումյանի, Բելլա Խոջումյանի, Արմեն Կարապետյանի՝ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործը վարույթ ընդունելու հարցը

ՊԱՐԶԵՑ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա.Փիլոսյան) վարույթում քննվել է քաղաքացիական գործն ըստ հայցի Լևոն Հովհաննիսյանի ընդդեմ Գևորգ Խոջումյանի, Էլվիրա Խոջումյանի, Լիլի Խոջումյանի, Ալլա Խոջումյանի, Բելլա Խոջումյանի, Արմեն Կարապետյանի՝ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին:
Դատավոր Ա.Փիլոսյանի լիազորությունները դադարեցվելու կապակցությամբ քաղաքացիական գործը 14.02.2023թ. մակագրվել է դատավոր Ա.Մկրտչյանին և 21.02.2023թ. հանձնվել դատավորի աշխատակազմին:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ, 166-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով, Դատարանը

ՈՐՈՇԵՑ

ԵԴ/27392/02/18 քաղաքացիական գործն ընդունել վարույթ:
Հրավիրել նախնական դատական նիստ՝ 2023 թ. հունիսի 6-ին, ժամը 11:30-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ-2 նստավայրում:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ ԱՐԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ՀՀ ,քաղաք Երևան ,Հալաբյան 41 ա

Հեռ..` 01051813

Էլ. փոստ`