Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ4410/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցում

28.03.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Պատասխանող՝ <<Ինտերստանոկ>> գիտաարտադրական
ձեռնարկություն ԲԲ ընկերությանը
/ ՀՀ, ք.Երևան, Ադմիրալ Իսակովի 10/

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի /դատավոր Ա.Վարդանյան/ վարույթում է գտնվում ըստ հայցի Քրիստինե Յուրիկի Մանուկյանի և Դավիթ Գագիկի Ավետիսյանի /օրինական ներկայացուցիչ Քրիստինե Յուրիկի Մանուկյան/ ընդդեմ <<Ինտերստանոկ>> գիտաարտադրական ձեռնարկություն ԲԲ ընկերության, Ստելլա Փարսադանի Գևորգյանի, Անդրանիկ Աշոտի Կարապետյանի, Ռաֆայել Գագիկի Ավետիսյանի, Դավիթ Աշոտի Կարապետյանի, ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք՝ ՀՀ կադաստրի կոմիտե, Երևանի քաղաքապետարան՝ որպես 03.02.2016թ. անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի իրական կողմեր վաճառող՝ <<Ինտերստանոկ>> գիտաարտադրական ձեռնարկություն ԲԲԸ-ին, իսկ գնորդներ՝ Անդրանիկ Կարապետյանին և Գագիկ Ավետիսյանին համարելու, և որպես հետևանք՝ պետական գրանցումները, որոշումները, պայմանագրերն անվավեր ճանաչելու, համատեղ սեփականության իրավունքը ճանաչելու և որպես ժառանգներ ճանաչելու պահանջների մասին թիվ ԵԴ/4410/02/20 քաղաքացիական գործը:

Տեղեկացվում եք, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով նախնական դատական նիստը նշանակվել է 2023թ. հունիսի 07-ին, ժամը 10:00-ին (ՀՀ, ք.Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 7) և Դուք նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով և դրա պատճենով կանչվում եք դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով՝ որպես պատասխանող:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ԷԼԻԶԱԲԵԹ ՓԱՆՈՍՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` (+37410) 511-813 ( ներքին՝ 424)

Էլ. փոստ`