Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԿԴ/14485/02/22 քաղաքացիական գործով գրություն:

30.03.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Հայտատու` ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մաս

Սասուն Սերյոժայի Օհանյան
(ՀՀ, Կոտայքի մարզ, Չարենցավան, 8-րդ թաղամաս, 23 շենք, 4 բն․)

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԴԻՄՈՒՄԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

2022 թվականի դեկտեմբերի 29-ին Աբովյան քաղաքում

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Դունամալյանը, քննարկելով Գայանե Գեորգիի Հովհաննիսյանի՝ անձին մահացած ճանաչելու վերաբերյալ պահանջի մասին, դիմումը վարույթ ընդունելու հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց

դիմողի ներկայացուցիչը 01․12․2022 թվականին դիմում է ներկայացրել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան)՝ անձին մահացած ճանաչելու վերաբերյալ պահանջի մասին:
Ներկայացված դիմումը 2022 թվականի դեկտեմբերի 14-ին մակագրվել է դատավոր Ա. Դունամալյանին և դրան կից փաստաթղթերով 2022 թվականի դեկտեմբերի 15-ին հանձնվել դատավորի աշխատակազմին:
Դատավոր Ա․ Դունամալյանի 2022 թվականի դեկտեմբերի 22-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 28-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում ժամանակավոր անաշխատունակության մեջ գտնվելու պատճառով որոշումն կայացվել է դատավոր Ա․ Դունամալյանի աշխատանքի ներակայանալու առաջին աշխատանքային օրը՝ 29․12․2022 թվականին։
Ուսումնասիրելով դիմումը և դրան կից փաստաթղթերը՝ Դատարանը գտնում է, որ այն ներկայացվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված պահանջների պահպանմամբ և առկա չեն նույն օրենսգրքի 126-րդ, 127-րդ և 240-րդ հոդվածներով սահմանված հայցադիմումի (դիմումի) ընդունումը մերժելու կամ այն վերադարձնելու հիմքերը:
(II). Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 124-րդ, 125-րդ, 165-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով՝

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Գայանե Գեորգիի Հովհաննիսյանի կողմից ներկայացված դիմումը՝ անձին մահացած ճանաչելու վերաբերյալ պահանջի մասին, ընդունել վարույթ:
2. Քաղաքացիական գործը նշանակել դատաքննության՝ 2023 թվականի ապրիլի 25-ին, ժամը՝ 12։00-ին, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Աբովյան քաղաքի նստավայրում հասցե՝ ք․ Աբովյան, Կոտայքի փող., 8 շենք, դահլիճ՝ 2:
3. Որոշումն օրենքով սահմանված կարգով ուղարկել դիմողին:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ՝ Ա. ԴՈՒՆԱՄԱԼՅԱՆ

Հասցե` ք. Աբովյան, Կոտայքի փողոց 8 շենք

Հեռ..` +374-223-2-13-39

Էլ. փոստ`