Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/17717/02/20 քաղաքացիական գործով Հովհաննես Մարտիրոսյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

31.03.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավորության օենսգրքի 99 հոդված 3-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/17717/02/20




ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ

ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏՆ ԱՎԱՐՏԵԼՈՒ ԵՎ
ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

14 մարտի 2023թ. ք. Երևան

ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, /դատավոր Ա.Մկրտչյան/, դռնբաց դատական նիստում քննության առնելով ըստ հայցի «Նաիրի ինշուրանս» ԱՍՊ ընկերության /այսուհետ՝ նաև Հայցվոր/ ընդդեմ Հովհաննես Մարտիրոսյանի /այսուհետև՝ նաև Պատասխանող/ գումարի բռնագանձման պահանջի մասին, քաղաքացիական գործը դատաքննության նշանակելու մասին հարցը.

ՊԱՐԶԵՑ
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դիանա Հովհաննիսյանի վարույթում է քննվել քաղաքացիական գործն ըստ հայցի «ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՍՊ ընկերության ընդդեմ Հովհաննես Կիրակոսի Մարտիրոսյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
Դատավոր Դիանա Հովհաննիսյանի վերաքննիչ դատարանի դատավոր նշանակվելու կապակցությամբ քաղաքացիական գործը 15.08.2022թ. մակագրվել և 19.08.2020թ. հանձնվել է դատավոր Արամ Մկրտչյանին:
Դատարանի 25.08.2022թ. որոշմամբ քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ, հրավիրվել է նախնական դատական նիստ՝ 29.09.2022թ., այնուհետև՝ 01.12.2022թ.:
01.12.2022թ. նշանակված նախնական դատական նիստում Դատարանը կայացրել է ապացուցման պարտականություն բաշխելու մասին որոշում, և հրավիրել է ևս մեկ նախնական դատական նիստ՝ 14.03.2023թ.:
Նախնական դատական նիստերի ընթացքում իրականացվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167 հոդվածով նախատեսված` գործը դատաքննության նախապատրաստելու ընթացքում կատարվող բոլոր գործողությունները, հետևաբար գործը նախապատրաստված է դատաքննության:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174, 200 հոդվածներով՝ դատարանը
ՈՐՈՇԵՑ

Թիվ ԵԴ/17717/02/20 քաղաքացիական գործը նշանակել դատաքննության՝ 29.06.2023թ., ժամը 10:00-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի «Աջափնյակ-2» /ք. Երևան, Հալաբյան 41ա, դատական նիստերի դահլիճ թիվ 8/:
Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից և բողոքարկման ենթակա չէ:

ԴԱՏԱՎՈՐ Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ՀՀ ,քաղաք Երևան ,Հալաբյան 41 ա

Հեռ..` 01051813

Էլ. փոստ`