Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ29985/02/20 քաղաքացիական գործով ԱՁ/Հովհաննես Տիգրանի Մխոյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

31.03.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավորության օենսգրքի 99 հոդված 3-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/29985/02/20




ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՈՐԾԸ ՊԱՐԶԵՑՎԱԾ ՎԱՐՈՒՅԹԻ ԿԱՐԳՈՎ ՔՆՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

07 մարտի 2023թ. ք. Երևան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը /նախագահող դատավոր` Ա. Մկրտչյան/, դռնբաց դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲ ընկերության ընդդեմ ԱՁ/Հովհաննես Տիգրանի Մխոյանի, Գուրգեն Սուրիկի Գրիգորյանի և Թեհմինա Դավիթի Գասպարյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

Քաղաքացիական գործը քննվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանի վարույթում:
Դատավոր Արթուր Մկրտչյանի լիազորությունները դադարելով պայմանավորված՝ քաղաքացիական գործը 01.08.2022թ. մակագրվել և 04.08.2020թ. հանձնվել է դատավոր Արամ Մկրտչյանին:
Դատարանի /դատավոր Ա.Մկրտչյան/ 09.08.2022թ. որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ, հրավիրվել է նախնական դատական նիստ՝ 08.09.2022թ., որը հետաձգվել և նշանակվել է 29.11.2022թ., այնուհետտև՝ 07.03.2023թ.:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը կարող է պարզեցված վարույթի կարգով քննել նաև այլ գործեր, եթե՝
2) մինչև գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին դատարանի որոշում կայացնելը գործին մասնակցող որևէ անձ չի առարկել հայցի դեմ կամ չի ներկայացվել հակընդդեմ հայց.
3) հայցի առարկայի փոփոխության արդյունքում հայցապահանջը չի գերազանցում նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` առաջին ատյանի դատարանը գործը պարզեցված վարույթի կարգով քննելու հարցը լուծում է հայցադիմումը վարույթ ընդունելու որոշմամբ, իսկ սույն օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում պարզեցված վարույթ կիրառում է մինչև նախնական դատական նիստի ավարտն առանձին ակտի ձևով կայացված որոշմամբ:
Վերը նշված իրավադրույթներից ելնելով և նկատի ունենալով, որ մինչև գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին դատարանի որոշում կայացնելը գործին մասնակցող որևէ անձ չի առարկել հայցի դեմ, չի ներկայացվել հակընդդեմ հայց, հայցապահանջը չի գերազանցում նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկը, բացակայում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 4-րդ մասով թվարկված դեպքերը՝ Դատարանը գտնում է, որ սույն գործը պետք է քննել պարզեցված վարույթի կարգով:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ, 200-րդ հոդվածներով և 41-րդ գլխի կանոններով`

ՈՐՈՇԵՑ

Թիվ ԵԴ/29985/02/20 քաղաքացիական գործով կիրառել արագացված դատաքննություն:
Դատական ակտը կհրապարակվի 2023թ. հունիսի 30-ին` դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և բողոքարկման ենթակա չէ:


ԴԱՏԱՎՈՐ Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ՀՀ ,քաղաք Երևան ,Հալաբյան 41 ա

Հեռ..` 01051813

Էլ. փոստ`