Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ ԹԻՎ ՍնԴ/0106/02/20 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ

31.03.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ սնանկության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Հայցվոր՝ Աբրահամ Տոնոյանին
ք.Էջմիածին, Մ.Մաշտոցի փողոց թիվ 14 շենք, թիվ 28 բն.

ներկայացուցիչ՝ Կրոմվել Գրիգորյանին
ք.Երևան, Տ.Մեծի պողոտա 45/25

Երրորդ անձ՝ Վազգեն Հարությունյանին
ք.Էջմիածին, Օրջոնոկիձե փողոց թիվ 24 ա տուն

Վազգեն Հարությունյանի սնանկության
գործով կառավարիչ ՝ Տիգրան Սահակյանին
ք. Երևան, Բաղրամյան 17

Երրորդ անձ՝ ՀՀ Կադաստրի կոմիտեին
ք.Երևան, Արշակունյաց 7

Երրորդ անձ՝ ՀՀ ԱՆ «Երևան» նոտարական տարածքի նոտար Մերի Սարգսյանին
ք.Երևան, Դավիթաշեն 1-ին թաղամաս, 36/6

Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի դատավոր Ա.Չիչոյանի վարույթում է գտնվում թիվ ՍնԴ/0106/02/20 քաղաքացիական գործն ըստ հայցի Աբրահամ Վոլոդյայի Տոնոյանի ընդդեմ Վազգեն Հարությունյանի սնանկության գործով կառավարիչ Տիգրան Գեորգիի Սահակյանի, երրորդ անձինք՝ Մխիթար Հովհաննիսյան, Վազգեն Շիրազի Հարությունյան, Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե, «Երևան» նոտարական տարածքի նոտար Մերի Սարգսյան, Արթուր Սահակյան՝ թիվ ԱՐԴ/0042/04/18 սնանկության գործով 2020թ. հունիսի 12-ին կայացած աճուրդն անվավեր ճանաչելու, որպես հետևանք՝ 2020թ. հուլիսի 03-ին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու, որպես հետևանք՝ 2021թ. ապրիլի 08-ին գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյանում Մխիթար Հովհաննիսյանի անվամբ կատարված անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու, որպես հետևանք՝ կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու, որպես հետևանք՝ 2021թ. հուլիսի 28-ին գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյանում Արթուր Ռաֆիկի Սահակյանի անվամբ կատարված անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասին: Տեղեկացվում եք, որ 28.04.2023թ. ժամը՝ 11:30-ին նշանակվել է նախնական դատական նիստ։
Նախնական դատական նիստը տեղի կունենա ՀՀ Սնանկության դատարանում (հասցե՝ ք. Երևան, Ե.Օտյան 53/2, հեռ. (0037410)74-28-20, snank@court.am կամ snank-dataran@mail.ru):
Դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով(անձնագիր կամ նույնականացման քարտ, ներկայացուցչի առկայության դեպքում նաև համապատասխան լիազորագիրը):
Ձեզ նախազգուշացվում է, որ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե`ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ն.ԹՈՐՈՍՅԱՆ






Հասցե` քաղաք Երևան, Օտյան 53/2

Հեռ..` 78-28-20

Էլ. փոստ`