ԱՎԴ/1743/02/23 քաղաքացիական գործով պատասխանող Խաչիկ Հովսեփի Հայրապետյանին ուղղված դատական ծանուցագիր՝ դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին.
03.04.2023
Պատասխանող՝ Խաչիկ Հովսեփի Հայրապետյանին
Հասցե՝ ՀՀ Արարատի մարզ, գ․ Բերքանուշ, Շահումյան փ․ տ․ 60
․
ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Գ․ Կոստանյան) վարույթում է գտնվում ըստ հայցի ՎՏԲ-Հայաստան բանկ ՓԲԸ-ի ընդդեմ Խաչիկ Հովսեփի Հայրապետյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին։ Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով, 99-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով այն, որ Խաչիկ Հովսեփի Հայրապետյանին՝ ՀՀ, Արարատի մարզ, գ․ Բերքանուշ, Շահումյան փ․ տ․ 60 հասցեով ուղարկված «Հայցադիմումը վարույթ ընդունելու և գործը պարզեցված վարույթի կարգով քննելու և հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը մերժելու մասին» դատարանի որոշումը, իրավունքների և պարտականությունների պարզաբանման վերաբերյալ գրությունը վերադարձվել են, դատավարական փաստաթղթերը դեպոնացվել են դատարանում՝ դրանք ստանալու և ծանոթանալու նպատակով: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ սույն քաղաքացիական գործով եզրափակիչ դատական ակտը կհրապարակվի 2023թ. մայիսի 30-ին, դատական իշխանության պաշտոնական՝ www.datalex.am կայք էջում:
Ձեր միջնորդությունները, ինչպես նաև պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները կարող եք ներկայացնել պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումը ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում: Պարզեցված վարույթի շրջանակներում հակընդդեմ հայց կարող է ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում (ՀՀ քաղաքացիական դատավարութան օրենսգրքի 299-րդ հոդված)։
Ի գիտություն․ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ ծանուցագիրը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո 7-րդ օրն անձը համարվում է ծանուցված:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ս․ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հասցե` Ք․ Եղեգնաձոր Միկոյան 23
Հեռ..` 0281-2-27-70,
Էլ. փոստ`