Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ՇԴ1/2707/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

07.04.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված


ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆ
ք. Գյումրի, Անկախության հր. 7, հեռ.` /0312/ 5-01-83, shirak-dataran@mail.ru

ՇԴ-25-Ե-

ՇԴ1/2707/02/22
«07» ապրիլի 2023թ.

ՇԴ1/2707/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

Պատասխանող՝ Գրիգոր Կարապետի Արշակյանին
ѳëó»` ՇՄ գ. Փոքրաշեն, 1 փողոց, 1 տուն


Տեղեկացվում է, որ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող է գտնվում թիվ ՇԴ1/2707/02/22 քաղաքացիական գործն ըստ հայցի՝ «Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի ընդդեմ Գրիգոր Կարապետի Արշակյանի, երրորդ անձինք Ազնիվ Արշակի Սարգսյանի, Կարապետ Ժորժիկի Արշակյանի, Աղունիկ Ռազմիկի Արշակյանի, Ժորժիկ Կարապետի Արշակյանի, Դավիթ Կարապետի Արշակյանի և Գուրգեն Կարապետի Արշակյանի՝ պարտքը մարելու համար՝ պատասխանողին համատեղ սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքից՝ Շիրակի մարզի, Փոքրաշեն համայնքում գտնվող բնակելի տնից և տնամերձ հողամասից, /սեփականության իրավունքի վկայական՝ թիվ 1399621/ պատասխանողի բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում՝ ընդհանուր գույքը հրապարակային սակարկությունների միջոցով վաճառելու, պարտապանի հասանելիք գումարի վրա բռնագանձում տարածելու, պահանջների մասին, դատական նիստը նշանակվել 21.06.23թ., ժամը՝ 12:15-ին, Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (ք. Գյումրի, Անկախության հր. 7, թիվ 7 դահլիճ):
Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և/կամ ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին, ով պետք է ներկայանա անձը հաստատող փաստաթղթով:
Միաժամանակ, տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:


Դ/Ն ՔԱՐՏՈՒՂԱՐ Ա.ՍԱՀԱԿՅԱՆ

Հասցե` ք. Գյումրի,Անկախության հր.7

Հեռ..` /0312/ 50183

Էլ. փոստ`