Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԵԴ/51438/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

10.04.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության 95-րդ հոդված

0008, ք.Երևան, Մ. Խորենացու 162Ա
Հեռ. /010 57-66-13/

Հայցվոր՝ «ԱԼԱՐՏ» ՍՊ ընկերություն
/ Ծանուցման հասցե՝ քաղաք Երևան, Դավիթ Անհաղթի 23, 6-րդ հարկ, 6-րդ սենյակ/
Պատասխանող՝ Ռիկո Ֆուդս Էս. Էլ RICO FOODS S.L
/Հասցե՝ Ս. Ս. Գուադալմինա Ալտա, Բլքյու Բառցլեյս Բանկ, 1 ա պլանտա, 29678 Սան Պեդրո դե Ալկանտրա Մալագա, Իսպանիա
C.C Guadalmina Alta, Blq Barclays Bank, 1a planta, 29678 San Pedrօ de Alcantra Malaga, Spain/
Երրորդ անձ՝ ՀՀ մտավոր սեփականության գրասենյակ
/Հասցե՝ ք.Երևան, Մ.Մկրտչյան 5/1/

Դատավոր Լ. Գրիգորյանի վարույթում է քննվում թիվ ԵԴ/51438/02/22 քաղաքացիական գործով ըստ հայցի «ԱԼԱՐՏ» ՍՊ ընկերության ընդդեմ Ռիկո Ֆուդս Էս. Էլ RICO FOODS S.L, երրորդ անձ՝ ՀՀ մտավոր սեփականության գրասենյակ՝ «TORO SPANISH SPIRIT» ապրանքային նշանի թիվ 22045 գրանցումը չեղյալ հայտարարելու պահանջի մասին:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1–ին կետի 11–րդ մասի համաձայն` առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Դատարան անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ դատարանին տեղեկություններ հաղորդել և դատավարական փաստաթղթեր ուղարկել կարող եք նաև erebuni-dataran@mail.ru էլեկտրոնային հասցեով:

Տեղեկացնում եմ, որ դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2023 թվականի հունիսի 05-ին, ժամը 10:00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Էրեբունի նստավայրում, դահլիճ թիվ 6:
ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ Տ. ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հասցե` Մովսես Խորենացի 162ա

Հեռ..` 576613

Վեբ կայք` erebuni-dataran@mail.ru

Էլ. փոստ`