Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԱՐԱԴ1/0826/02/22 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում` դատավարական փաստաթղթերի դեպոնացման և դատական նիստ նշանակելու մասին

10.04.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդված

Քաղաքացիական գործով պատասխանողներ՝
Վալոդ Զապտի Խուդոյանի, Չիլե Խուդոյի Խուդոյանի,
Կարինե Վալոդյայի Խուդոյանի,
Կարեն Վալոդյայի Խուդոյանի,
Ազնիվ Վալոդյայի Խուդոյանի
Նարինե Վալոդյայի Խուդոյանի
Հասցե՝ ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Ճարճակիս 11փ. 7տ.
ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում Ալբերտ Արտավազդի Բարոյանի և Լարիսա Լևոնի Պողոսյանի (այսուհետ՝ Հայցվորներ) ընդդեմ Վալոդ Զապտի Խուդոյան, Չիլե Խուդոյի Խուդոյան, Կարինե Վալոդյայի Խուդոյան, Կարեն Վալոդյայի Խուդոյան, Ազնիվ Վալոդյայի Խուդոյան և Նարինե Վալոդյայի Խուդոյան (այսուհետ՝ Պատասխանողներ)՝ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին:
Նախնական դատական նիստ նշանակելու մասին որոշումը կից գրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ուղարկվել են նույն քաղաքացիական գործով պատասխանողներ՝ Վալոդ Զապտի Խուդոյանի, Չիլե Խուդոյի Խուդոյանի, Կարինե Վալոդյայի Խուդոյանի, Կարեն Վալոդյայի Խուդոյանի, Ազնիվ Վալոդյայի Խուդոյանի և Նարինե Վալոդյայի Խուդոյանի (հասցե՝ ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Ճարճակիս 11փ. 7տ. ), սակայն դատարանը չի ստացել հետադարձ ծանուցում:

Հայտնվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Դատարանի Ապարանի նստավայրում(ՀՀ, Արագածոտնի մարզ,ք.Ապարան Գայի 25)՝դրանց ծանոթանալու նպատակով:
Դուք ծանուցվում եք, որ քաղաքացիական գործով նախնական դատական նիստը նշանակվել է 06.06.2023 թվականին, ժամը 10:55-ին՝ ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի ք.Ապարանի նստավայրում (հասցե` ք.Ապարան,Գայի 25) և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը նաև՝ լիազորագրով) կանչվում եք Դատարան քաղաքացիական գործով` որպես պատասխանող:

Ի գիտություն

Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված), իսկ անձը համարվում է պատշաճ ծանուցված:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի պահանջներից ելնելով՝ Դուք տեղեկացվում եք դատարան չներկայանալու կամ չներկայանալու պատճառների մասին դատարանին չհայտնելու հետևանքների մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 146-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` այն է.
Դատական նիստին դատավարության մասնակիցներից որևէ մեկի չներկայանալու դեպքում դատարանը, լսելով գործին մասնակցող անձանց կարծիքը, որոշում է կայացնում գործի քննությունը նրա բացակայությամբ շարունակելու կամ դատական նիստը հետաձգելու մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ա. ՍՏԵՓԱՆՅԱՆ



Ո Ր Ո Շ Ե Ց

Թիվ ԱՐԱԴ1/0826/02/22 քաղաքացիական գործով սահմանել. ապացուցման ենթակա են հետևյալ փաստերը՝
Հայցվորների կողմից ենթակա են ապացուցման հետևյալ փաստերը՝
• վիճելի գույքի տիրապետման բարեխղճության փաստը, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը տիրապետելու է որպես սեփականություն,
• հայցվորի կողմից վիճելի գույքի կառավարման և դրա պահպանման փաստը,
• վիճելի գույքը տասը տարի և անընդմեջ տիրապետելու փաստը,
• վիճելի գույքը բացահայտ տիրապետելու փաստը:
Ապացույցների և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդությունների ներկայացման ժամկետ սահմանել մինչև 06
06.06.2023 թվականը:
Սույն որոշումը ենթակա չէ բողոքարկման:



ԴԱՏԱՎՈՐ՝ Գ.ՄԻՆԱՍՅԱՆ

Հասցե` ՀՀ, Արագածոտնի մարզ, ք.Ապարան, Գայի 25

Հեռ..` 0025224381

Էլ. փոստ`