Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ//29820/02/20 քաղաքացիական գործով Իննա Զաֆարյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

11.04.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավորության օենսգրքի 99 հոդված 3-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/29820/02/20


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ
ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

Պատասխանող ներգրավելու մասին

21 մարտի 2023թ. ք. Երևան

Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, նախագահությամբ դատավոր Ա․ Մկրտչյանի, դռնբաց դատական նիստում քննության առնելով ԵԴ/29820/02/20 քաղաքացիական գործի նյութերը,

ՊԱՐԶԵՑ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանի վարույթում է քննվել քաղաքացիական գործն ըստ հայցի Էդիկ Միշայի Ծռնվերանցի և Անուշ Լևոնի Բաղդասարյանի ընդդեմ Ռաֆաէլ Ավագյանի՝ հարկադիր գույքային սերվիտուտ սահմանելու պահանջի մասին:
Դատարանը 07.10.2021թ. որոշում է կայացրել ոչ պատշաճ պատասխանող Ռաֆաէլ Ավագյանին պատշաճ պատասխանող Իննա Զաֆարյանով փոխարինելու մասին:
Դատավոր Արթուր Մկրտչյանի լիազորությունները դադարելու կապակցությամբ քաղաքացիական գործը 26.08.2022թ. մակագրվել և 30.08.2022թ. հանձնվել է դատավոր Արամ Մկրտչյանին:
Դատարանի 02.09.2022թ. որոշմամբ քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ, հրավիրվել է նախնական դատական նիստ՝ 11.10.2022թ., այնուհետև՝ 10.01.2023թ., այնուհետև՝ 21.03.2023թ.:
Համահայցվորների ներկայացուցիչը 21.03.2023թ. նախնական դատական նիստի ընթացքում ներկայացրել է միջնորդություն՝ նոր պատասխանող ներգրավելու մասին: Միջնորդությունը հիմնավորել է նրանով, որ կադաստրի կոմիտեի կողմից տրված տեղեկանքի համաձայն՝ ք.Երևան, Շենգավիթ, Արարատյան փողոց, 141/6 հասցեով անշարժ գույքը սեփականության իրավունքով պատկանում է Ռաֆաէլ Ավագյանին:
Խնդրել է վերջինիս ներգրավել որպես նոր պատասխանող:
Դատարանը, քննարկելով ներկայացված միջնորդությունը, գտնում է, որ այն ենթակա է բավարարման՝ հետևյալ հիմնավորումներով․
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի 1-ին մասի՝ հայցվորը, գտնելով, որ հայցը ներկայացվել է ոչ բոլոր անձանց դեմ, որոնք պետք է պատասխանեն այդ հայցով, մինչև նախնական դատական նիստի ավարտը կարող է առաջին ատյանի դատարանին ներկայացնել այդ անձանց որպես պատասխանող ներգրավելու վերաբերյալ գրավոր միջնորդություն:
Նույն իրավանորմի 2-րդ մասի համաձայն՝ նոր պատասխանող ներգրավելու մասին դատարանը կայացնում է որոշում՝ այն երեք օրվա ընթացքում ուղարկելով գործին մասնակցող անձանց, այդ թվում նաև՝ նոր պատասխանողին:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 173, 199 և 200 հոդվածներով`Դատարանը

ՈՐՈՇԵՑ

1․ Թիվ ԵԴ/28920/02/22 քաղաքացիական գործով ներգրավել նոր պատասխանող՝ Ռաֆաէլ Սուրենի Ավագյանին:
2․ Որոշումն ուղարկել հայցվորի ներկայացուցչին, պատասխանողներ Իննա Զաֆարյանին և Ռաֆաէլ Ավագյանին:
3․ Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և բողոքարկման ենթակա չէ։

ԴԱՏԱՎՈՐ Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ՀՀ ,քաղաք Երևան ,Հալաբյան 41 ա

Հեռ..` 01051813

Էլ. փոստ`