Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ՇԴ/1676/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

12.04.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Հայցվոր՝ Անգել Անտոնի Անաստասյանին
(ծանուցման հասցե՝ ՀՀ ք. Գյումրի, Մուսայելյան փողոց, 169 շենք, բն. 14
Հաշվառման և փաստացի բնակության հասցե՝ ք. Գյումրի, Գերցենի փողոց, տուն 8)



Տեղեկացվում է, որ թիվ ՇԴ/1676/02/22 քաղաքացիական գործով 2023 թվականի ապրիլի 12-ին ժամը 10:00-ին, ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված նախնական դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2023 թվականի մայիսի 10-ին ժամը 17:20-ին, (հասցե`ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, Բաղրամյան 40, թիվ 1 դատական նիստերի դահլիճ):
Խնդրվում է նշված օրը ներկայանալ դատական նիստին անձը հաստատող փաստաթղթով, (ներկայացուցիչը համապատասխան լիազորագրով):
Միևնույն ժամանակ տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն` առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:




Դատավորի օգնական` Լ. Գրիգորյան

Հասցե` ՇՄ ք. Արթիկ, Բաղրամյան 40

Հեռ..` 0244-5-53-04

Էլ. փոստ`