Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/6992/02/23 քաղաքացիական գործով Սամսոն Սիմոնյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

12.04.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավորության օենսգրքի 99 հոդված 3-րդ մաս

Գործ թիվ ԵԴ/6992/02/23




ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾԸ ՊԱՐԶԵՑՎԱԾ
ՎԱՐՈՒՅԹԻ ԿԱՐԳՈՎ ՔՆՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

07.03.2023թ. ք. Երևան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Արամ Մկրտչյան), քննության առնելով <<Յուքոմ>> ՓԲ ընկերության ընդդեմ Սամսոն Սիմոնյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին հայցադիմումը,

ՊԱՐԶԵՑ
<<Յուքոմ>> ՓԲ ընկերությունը 21.02.2023 թվականին հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Սամսոն Սիմոնյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
Հայցադիմումը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արամ Մկրտչյանի աշխատակազմին է հանձնվել 24.02.2022 թվականին:
Հայցադիմումը ներկայացվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 16-րդ, 121-րդ և 122-րդ հոդվածների պահանջներին համապատասխան:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 126-րդ և 127-րդ հոդվածներով սահմանված հայցադիմումի ընդունումը մերժելու կամ այն վերադարձնելու հիմքեր առկա չեն:
Ղեկավարվելով «ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սպահմանադրական օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ, 124-րդ, 125-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով և 41-րդ գլխի կանոններով` դատարանը

ՈՐՈՇԵՑ
1. <<Յուքոմ>> ՓԲ ընկերության ընդդեմ Սամսոն Սիմոնյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին հայցադիմումն ընդունել վարույթ և քաղաքացիական գործը քննել պարզեցված վարույթի կարգով:
2. Թիվ ԵԴ/6992/02/23 քաղաքացիական գործով դատարանի եզրափակիչ դատական ակտը կհրապարակվի դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով 2023 թվականի հուլիսի 06-ին:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ ԱՐԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ՀՀ ,քաղաք Երևան ,Հալաբյան 41 ա

Հեռ..` 01051813

Էլ. փոստ`