Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/28980/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցում

12.04.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/28980/02/22

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՈՐԾՈՎ ՊԱՐԶԵՑՎԱԾ ՎԱՐՈՒՅԹ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

06 ապրիլի 2023թ. ք. Երևան

Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը (դատավոր Կ. Արզումանյան) (այսուհետ` Դատարան),

քննելով ըստ հայցի «Տելեկոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` Ընկերության) ընդդեմ «Լույս Էներջի» փակ բաժնետիրական ընկերության՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, պարզեցված վարույթ կիրառելու հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց

Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Փիլոսյանի 17.06.2022 թվականի որոշմամբ Ընկերության հայցադիմումն ընդունվել է վարույթ և որոշվել է գործը քննել պարզեցված վարույթի կարգով: Դատական ակտի հրապարակման օր է նշանակվել 14.10.2022 թվականը:
Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Փիլոսյանի 14.10.2022 թվականի որոշմամբ որոշվել է գործը քննել ընդհանուր հայցային վարույթի կարգով:
Բարձրագույն դատական խորհրդի 26.12.2022 թվականի թիվ ԲԴԽ-116-Ո-Կ-27 որոշմամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունները դադարեցվել են:
Դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունների դադարեցմամբ պայմանավորված՝ սույն քաղաքացիական գործը վերաբաշխվել է և 22.02.2023 թվականին մակագրվել է Դատարանին: Քաղաքացիական գործը Դատարանի աշխատակազմին է հանձնվել 28.02.2023 թվականին:
Դատարանի 03.03.2023 թվականին որոշմամբ քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ և նախնական դատական նիստ է նշանակվել՝ 06.04.2023 թվականին:
06.04.2023 թվականին կայացած դատական նիստն անցկացվել է պատշաճ ծանուցված կողմերի բացակայությամբ:
Ուսումնասիրելով քաղաքացիական գործի նյութերը, Դատարանը գտնում է, որ գործի վարույթը պետք է շարունակել քննել պարզեցված վարույթի կարգով՝ հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման վերաբերյալ պահանջներն առաջին ատյանի դատարանը քննում է պարզեցված վարույթի կարգով: Արտարժույթով պահանջ ներկայացվելու դեպքում նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկը չգերազանցելու հարցը որոշվում է հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ Կենտրոնական բանկի հրապարակած արտարժույթի նկատմամբ հայկական դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով:
Հ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշման մեջ նշվում է եզրափակիչ դատական ակտի հրապարակման օրը:
Տվյալ դեպքում, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ դատարան ներկայացված գումարի բռնագանձման պահանջը հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ չի գերազանցում նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկը, ուստի Դատարանը գտնում է, որ գործի քննությունը պետք է շարունակել պարզեցված վարույթի կարգով:
06.04.2023 թվականին կայացած դատական նիստին եզրափակիչ դատական ակտի հրապարակման օր է նշանակվել 12.06.2023 թվականին:

Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ, 200-րդ, 297-րդ և 298-րդ հոդվածներով՝ Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Ըստ հայցի «Տելեկոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ «Լույս Էներջի» փակ բաժնետիրական ընկերության՝ գումարի բռնագանձման պահանջի մասին թիվ ԵԴ/28980/02/22 քաղաքացիական գործը քննել պարզեցված վարույթի կարգով:
2. Դատական ակտը կհրապարակվի 2023 թվականի օգոստոսի 12-ին՝ դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:



ԴԱՏԱՎՈՐ Կ. ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Հասցե` ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162 ա

Հեռ..` 55-09-99

Էլ. փոստ`