Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/11811/02/23 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում:

13.04.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս



ԵԴ/11811/02/23
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ
ԳՈՐԾԸ ՊԱՐԶԵՑՎԱԾ ՎԱՐՈՒՅԹԻ ԿԱՐԳՈՎ ՔՆՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
07 ապրիլի 2023թ. ք. Երևան
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, նախագահությամբ դատավոր Ս. Ուլիխանյանի, ծանոթանալով «Ինեկոբանկ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ նաև` «Ինեկոբանկ» ՓԲԸ) կողմից ներկայացված հայցադիմումին և դրան կից փաստաթղթերին,
ՊԱՐԶԵՑ
23.03.2023 թվականին «Ինեկոբանկ» ՓԲԸ-ն հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան (այսուհետ` Դատարան) ընդդեմ Անահիտ Ստեփանի Հարությունյանի` 309,367.20 ՀՀ դրամ գումարի բռնագանձման պահանջի մասին:
Հայցադիմումը և կից փաստաթղթերը դատավոր Ս. Ուլիխանյանին են հանձնվել 29.03.2023 թվականին:
Քննության առնելով հայցադիմումը, ուսումնասիրելով կից ներկայացված փաստաթղթերը` Դատարանը գտնում է, որ ներկայացված հայցադիմումը համապատասխանում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի պահանջներին, առկա չեն հայցադիմումի ընդունումը մերժելու կամ հայցադիմումը վերադարձնելու հիմքեր:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգքրի 297-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման վերաբերյալ պահանջներն առաջին ատյանի դատարանը քննում է պարզեցված վարույթի կարգով:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Դատարան է ներկայացվել նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջ և բացակայում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված` գործը պարզեցված վարույթի կարգով քննելու խոչընդոտ հանդիսացող պայմանները, ուստի` ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 124-րդ, 125-րդ, 199-րդ, 298-րդ հոդվածներով` Դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի հայցադիմումն ընդունել վարույթ:
2. Թիվ ԵԴ/11811/02/23 քաղաքացիական գործն ըստ հայցի «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի ընդդեմ Անահիտ Ստեփանի Հարությունյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, քննել պարզեցված վարույթի կարգով և եզրափակիչ դատական ակտը հրապարակել 2023 թվականին հուլիսի 06-ին` ՀՀ դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից և բողոքարկման ենթակա չէ:

ԴԱՏԱՎՈՐ Ս.ՈՒԼԻԽԱՆՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Հրաչյա Ներսիսյան 10

Հեռ..` 24-08-21

Էլ. փոստ`