Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ//43111/02/22 քաղաքացիական գործով Էդիկ Կարապետյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

14.04.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավորության օենսգրքի 99 հոդված 3-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/43111/02/22

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

21 մարտի 2023թ. ք. Երևան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը /դատավոր Ա. Մկրտչյան/, դռնբաց դատական նիստում քննության առնելով քաղաքացիական գործն ըստ հայցի Լիանա Մխիթարյանի և Սայադ Մխիթարյանի ընդդեմ Էդիկ Կարապետյանի և Արմենուհի Ծատուրյանի՝ վնասի հատուցման պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, 21.03.2023թ. նախնական դատական նիստում դատական նիստին ներկայացել է հայցվորի ներկայացուցչի հետ քննարկելով ապացուցման պարտականությունը բաշխելու հարցը, արձանագրում է.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը քննարկելուց հետո առաջին ատյանի դատարանը կայացնում է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
Դատարանը գտնում է, որ գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերն են՝ անշարժ գույքը հայցվորի սեփականությունը համարվելու փաստը, անշարժ գույքի վնաս պատճառված լինելու փաստը, վնասը պատասխանողների կողմից պատճառված լինելու վերաբերյալ փաստը, վնասի և պատասխանողների ոչ իրավաչափ գործողությունների միջև պատճառահետևանքային կապի վերաբերյալ փաստը, վնասի չափը, վնասում պատասխանողների մեղքի բացակայությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների և առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով:
Վերոգրյալի հիման վրա Դատարանը գտնում է, որ անշարժ գույքը հայցվորի սեփականությունը համարվելու փաստը, անշարժ գույքի վնաս պատճառված լինելու փաստը, վնասը պատասխանողների կողմից պատճառված լինելու վերաբերյալ փաստը, վնասի և պատասխանողների ոչ իրավաչափ գործողությունների միջև պատճառահետևանքային կապի վերաբերյալ փաստը, վնասի չափը ապացուցելու պարտականությունը կրում է հայցվորը, իսկ վնասում մեղքի բացակայության վերաբերյալ փաստը ապացուցելու պարտականությունը պետք է կրեն պատասխանողները:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ և 169-րդ հոդվածներով՝ Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

ԵԴ/43111/02/22 քաղաքացիական գործով կողմերի համար սահմանել հետևյալ ապացուցման պարտականությունը․
Հայցվորներ Լիանա Մխիթարյանի և Սայադ Մխիթարյանի կողմից ապացուցման ենթակա են անշարժ գույքը հայցվորի սեփականությունը համարվելու փաստը, անշարժ գույքի վնաս պատճառված լինելու փաստը, վնասը պատասխանողների կողմից պատճառված լինելու վերաբերյալ փաստը, վնասի և պատասխանողների ոչ իրավաչափ գործողությունների միջև պատճառահետևանքային կապի վերաբերյալ փաստը, վնասի չափը:
Պատասխանողներ Էդիկ Կարապետյանի և Արմենուհի Ծատուրյանի կողմից պետք է ապացուցվի վնասում մեղքի բացակայության վերաբերյալ փաստը:
Ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու վերջնաժամկետ սահմանել մինչև 2023 թվականի հունիսի 20-ը:
Դատական նիստը նշանակել 2023 թվականի հունիսի 22-ին, ժամը 10:30-ին։


ԴԱՏԱՎՈՐ Ա.ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ՀՀ ,քաղաք Երևան ,Հալաբյան 41 ա

Հեռ..` 01051813

Էլ. փոստ`