Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԱՎԴ2/2019/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

16.04.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Պատասխանողներ՝ Սարգիս Աբրահամի Պետրոսյանին
Հասցե՝ ՀՀ, Արարատի մարզ, գ․ Դարակերտ, Կենտրոնական փ․, տ․ 82

Տեղեկացվում եք այն մասին, որ ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ի. Բաղմանյան) վարույթում գտնվոող թիվ ԱՎԴ2/2019/02/22 քաղաքացիական գործով, 2023 թվականի մարտի 31-ին, ժամը 10։40-ին նշանակված նախնական դատական նիստը չի կայացել։
Հաջորդ նախնական դատական նիստը տեղի կունենա 2022 թվականի մայիսի 12-ին, ժամը 10։40-ին՝ ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Մասիսի նստավայրում (հասցե՝ ք. Մասիս, Հերացու 26/31, դատական նիստերի դահլիճ թիվ 1):
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ ներկայացուցիչը այդ թվում լիազորությունները հավաստող պատշաճ փաստաթղթով:
Ի գիտություն
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝ գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:

Դատավորի օգնական Քրիստինե Գասպարյան

Հասցե` Արարատի մարզ, ք․ Մասիս, Հերացու 26/31

Հեռ..` 023645350

Էլ. փոստ`