Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/53013/02/22 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման ծանուցում:

17.04.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

ք.Երևան, Հալաբյան 41ա, հեռ. (+37410) 511-813 (ներքին՝ 420, 421), www.court.am, գրասենյակի էլ. հասցե՝ ajapnyak2@court.am , աշխատակազմի էլ. հասցե՝ h.shahnazaryan@court.am

Գործ թիվ ԵԴ/53013/02/22
<<13>> ապրիլի 2023թ.
Քաղաքացիական գործով երրորդ անձ
Երևանի նոտարական տարածքի նոտար Իռեն Սարգսյանին
/ք.Երևան, Շինարարների 28/2, տարածք 75/

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Հ. Շահնազարյանի 26.10.2022 թվականի որոշմամբ ըստ հայցի՝ Վանիս Կորյունի Դեր-Բողոսյանի ընդդեմ Իրինա Հայկի Հարությունյանի, Արսեն Բենիկի Չիչյանի, Ռաշիդ Սպարտակի Սիմոնյանի, երրորդ անձանց՝ ՀՀ կադաստրի կոմիտեի, Երևան նոտարական տարածքի նոտար Իռեն Սարգսյանի՝ Իրինա Հարությունյանի և Արսեն Չիչյանի միջև 23.10.2018 թվականին կնքված անշարժ գույքի վաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու և որպես հետևանք՝ Երևան քաղաքի Նալբանդյան փողոցի 7-րդ շենքի թիվ 1 հասցեում գտնվող բնակարանի նկատմամբ Իրինա Հայկի Հարությունյանի անվամբ 24.10.2018 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու, Իրինա Հայկի Հարությունյանի և Ռաշիդ Սպարտակի Սիմոնյանի միջև 25.10.2018 թվականին կնքված փոխառության և անշարժ գույքի գրավի պայմանագիրը մասնակի՝ Երևան քաղաքի Նալբանդյան փողոցի 7-րդ շենքի թիվ 1 հասցեում գտնվող բնակարանի գրավադրման մասով անվավեր ճանաչելու, Երևան քաղաքի Նալբանդյան փողոցի 7-րդ շենքի թիվ 1 հասցեում գտնվող բնակարանի նկատմամբ Ռաշիդ Սպարտակի Սիմոնյանի անվամբ 29.10.2018 թվականին գրանցված գրավի իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու, Երևան քաղաքի Նալբանդյան փողոցի 7-րդ շենքի թիվ 1 հասցեում գտնվող բնակարանի նկատմամբ Հայցվորի սեփականության իրավունքը վերականգնելու և ճանաչելու, որպես հետևանք՝ Երևան քաղաքի Նալբանդյան փողոցի 7 շենքի թիվ 1 հասցեում գտնվող բնակարանի նկատմամբ Արսեն Չիչյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին:
Միաժամանակ, Դատարանը 07.02.2023 թվականին որոշում է կայացրել գործը նախնական դատական նիստ նշանակելու մասին, որը ևս օրենքով սահմանված կարգով և ժամկետում ուղարկվել է Ձեզ: Նշված որոշման համաձայն՝ նախնական դատական նիստը նշանակվել է 17.05.2023 թվականին, ժամը 15:15-ին:
Տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ-2 նստավայրում (ՀՀ, ք.Երևան, Հալաբյան, 41ա):
Պարզաբանում եմ, որ կարող եք դիմում ներկայացնել և ստանալ անհրաժեշտ դատավարական փաստաթղթերը, այդ թվում՝ հայցադիմումը վարույթ ընդունելու և նախնական դատական նիստ նշանակելու մասին որոշումները, ծանուցագիրը:
Տեղեկացնում եմ, որ գործին մասնակցող անձանց նյութաիրավական պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը և դրանք հիմնավորող ապացույցները, ինչպես նաև միջնորդությունները պետք է ներկայացվեն գործը նախնական դատական նիստ նշանակելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան երկշաբաթյա ժամկետում: Ելնելով գործի առանձնահատկություններից՝ գործին մասնակցող անձի միջնորդությամբ նշված ժամկետը կարող է երկարաձգվել դատարանի որոշմամբ:

Հարգանքով՝
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ ՊԱՎԼԻԿ ՓՈԼԱԴՅԱՆ

Հասցե` ք.Երևան,Հալաբյան 41ա

Հեռ..` հեռ. (+37410) 511-813 (ներքին՝ 420)

Էլ. փոստ`