Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԵԴ/25414/02/19 պատասխանող՝ Արտակ Հակոբի Բաղդասարյանին

17.04.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ԵԴ/25414/02/19
14.04.2023 թվական
Դատական ծանուցագիր

պատասխանող՝ Արտակ Հակոբի Բաղդասարյանին
/ՀՀ, ք. Երևան, Նոր Արեշ 39-րդ փողոց, 5 տուն/

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի վարույթում է գտնվում թիվ ԵԴ/25414/02/19 քաղաքացիական գործն ըստ հայցի Գևորգ Սերգեյի Վարոսյանի ընդդեմ Արտակ Հակոբի Բաղդասարյանի՝ առողջությանը պատճառված վնասի հատուցման պահանջի մասին:
Սույն գործով նախնական դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 27.06.2023 թվականին, ժամը 11:00-ին ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում (քաղաք Երևան, Աջափնյակ-2 նստավայր, Հալաբյան 41ա):
Խնդրվում է ապահովել ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին անձը հաստատող փաստաթղթով և դրա պատճենով:
Տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն` առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:

Դատավորի օգնական` Մ. Լևոնյան

Հասցե` Հալաբյան 41 ա

Հեռ..` 010-51-18-13/429

Էլ. փոստ`