Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ/2780/02/20 քաղաքացիական գործով պատասխանող ԱՆԵՏԱ ՎԱՐԴԳԵՍԻ ԵՍԱՅԱՆԻՆ ուղղված դատական ծանուցագիր

18.04.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԱՆԵՏԱ ՎԱՐԴԳԵՍԻ ԵՍԱՅԱՆԻՆ
(Հասցե` Լոռու մարզ, ք. Վանաձոր, Չերկասի փողոց, 7 շենք, 33 բն.)

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր` Ա.Մկոյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ «Ֆինքա» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության հայցի ընդդեմ Անետա Վարդգեսի Եսայանի, Արտյոմ Արմենի Գալստյանի և Սյուզաննա Արմենի Գալստյանի` բռնագանձում տարածելու համար ընդհանուր գույքից բաժինն առանձնացնելու, իսկ անհնարինության կամ դրա դեմ ընդհանուր սեփականության մասնակիցների կողմից առարկելու և շուկայական գնով բաժինը ձեռք չբերելու դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելո պահանջի մասին:
Դատարանի որոշմամբ քաղաքացիական գործի դատաքննությունը նշանակվել է 2023 թվականի հուլիսի 13-ին ժամը 12:00-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սպիտակի նստավայրում (ք. Սպիտակ, Ալեք Մանուկյան 2-րդ նրբանցք 10, նիստերի դահլիճ թիվ 1):
Որպես Պատասխանող անհրաժեշտ է նշված օրը և ժամին ներկայանալ կամ ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին:
Միաժամանակ տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, քաղաք Սպիտակ, Ալեք Մանուկյան 2/10

Հեռ..` +374 255 2 22 03

Էլ. փոստ`