Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/5065/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

19.04.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության 95-րդ հոդված



Հայցվոր և հակընդդեմ պատասխանող՝ Մայրանուշ Դվոյան

հասցեն՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Գավառ, Կարեյան փ., տուն 11



ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈւՑԱԳԻՐ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի /դատավոր՝ Էդ. Ամալյան/ վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Մայրանուշ Գրիշայի Դավոյանի ընդդեմ պատասխանող՝ Արտակ Լազիրովի Մանուկյանի, իրավասու մարմին Գեղարքունիքի մարզի Գավառի համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության մարմնի` երեխայի բնակության վայրը հայցվորի բնակության վայրով սահմանելու և ալիմենտի բռնագանձման պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի Արտակ Մանուկյանի ընդդեմ Մայրանուշ Գրիշայի Դավոյանի իրավասու մարմին՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի՝ ալիմենտի բռնագանձման և երեխաների բնակության վայրը սահմանելու պահանջների մասին՝

Դուք, Ձեր անձը հաստատող փաստաթղթով որպես Պատասխանող և հակընդդեմ հայցվոր /հայցվոր, հայցվորի ներկայացուցիչ, դիմող, դիմողի ներկայացուցիչ, հակընդդեմ պատասխանող, հակընդդեմ պատասխանողի ներկայացուցիչ,երրորդ անձի ներկայացուցիչ/, 2023թ սեպտեմբերի 18-ին, ժամը 10:00-ին հրավիրվում եք Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիրի նստավայրի վարչական շենք՝ դատավոր Էդ. Ամալյանի վարույթում գտնվող թիվ ԵԴ/5065/02/21 քաղաքացիական գործով նախնական դատական նիստին մասնակցելու համար:

Դատական նիստերի դահլիճ թիվ 10

Ծանուցագիրը ստացա անձամբ----------------------------------------------------------------------------------------

Դատարանի հասցեն՝ ք. Երևան, Հր.Ներսիսյան 10



Դատավորի օգնական` Ժ.Ասատրյան

ԵԴ/5065/02/21

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
25.10.2022թ. ք. Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը նախագահությամբ դատավոր՝ Էդ. Ամալյանի, քարտուղարությամբ Միլենա Հովհաննիսյանի, մասնակցությամբ՝ հայցվոր և հակընդդեմ հայցով պատասխանողի ներկայացուցիչ՝ Արտակ Մանուկյանի, պատասխանող և հակընդդեմ հայցով հայցվորի ներկայացուցիչ՝ Հովհաննես Մաթևոսյանի, դռնբաց նախնական դատական նիստում քննության առնելով քաղաքացիական գործն ըստ հայցի Մայրանուշ Գրիշայի Դավոյանի ընդդեմ պատասխանող՝ Արտակ Լազիրովի Մանուկյանի, իրավասու մարմին Գեղարքունիքի մարզի Գավառի համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության մարմնի` երեխայի բնակության վայրը հայցվորի բնակության վայրով սահմանելու և ալիմենտի բռնագանձման պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի Արտակ Մանուկյանի ընդդեմ Մայրանուշ Գրիշայի Դավոյանի իրավասու մարմին՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի՝ ալիմենտի բռնագանձման և երեխաների բնակության վայրը սահմանելու պահանջների մասին՝

Պ Ա Ր Զ Ե Ց Ի
Սկզբնական հայցով հայցվորը և հակընդդեմ հայցով պատասխանողը հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան /այսուհետ նաև՝ Դատարան/ ընդդեմ պատասխանող՝ Արտակ Լազիրովի Մանուկյանի, իրավասու մարմին Գեղարքունիքի մարզի Գավառի համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության մարմնի` երեխայի բնակության վայրը հայցվորի բնակության վայրով սահմանելու և ալիմենտի բռնագանձման պահանջի մասին, որը Դատարանի 18․02․2021թ․-ի որոշմամբ ընդունվել է վարույթ։
Սկզբնական հայցով պատասխանողը և հակընդդեմ հայցով հայցվորը՝ 06․04․2021թ․-ին հակընդդեմ հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Մայրանուշ Գրիշայի Դավոյանի իրավասու մարմին՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի՝ ալիմենտի բռնագանձման և երեխաների բնակության վայրը սահմանելու պահանջների մասին, որը Դատարանի 14․04․2021թ․-ի որոշմամբ ընդունվել է վարույթ։
Դատարանը 31․05․2022թ. կայացրել է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մաս համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու, ինչպես նաև վերադաս դատարանից գործն ստանալու օրվան հաջորդող եռօրյան ժամկետում որոշում է կայացնում նախնական դատական նիստ նշանակելու վերաբերյալ, որն ուղարկվում է գործին մասնակցող անձանց:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, համարելով գործը դատաքննության նախապատրաստված, նախնական դատական նիստում որոշում է կայացնում նախնական դատական նիստն ավարտելու և գործը դատաքննության նշանակելու մասին, որում նշվում են դատական նիստի ժամանակն ու վայրը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստն ավարտելու և դատաքննություն նշանակելու մասին որոշումը դատարանը երեք օրվա ընթացքում ուղարկում է նախնական դատական նիստին չներկայացած գործին մասնակցող անձանց:
Նկատի ունենալով, որ նախնական դատական նիստում իրականացվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 16-րդ գլխով նախատեսված՝ գործը դատաքննության նախապատրաստելու ընթացքում կատարվող անհրաժեշտ գործողությունները, գտա, որ գործը նախապատրաստված է դատաքննության:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174-րդ հոդվածի պահանջներով՝
Ո Ր Ո Շ Ե Ց Ի
Թիվ ԵԴ/5065/02/21 քաղաքացիական գործն ըստ հայցի Մայրանուշ Գրիշայի Դավոյանի ընդդեմ պատասխանող՝ Արտակ Լազիրովի Մանուկյանի, իրավասու մարմին Գեղարքունիքի մարզի Գավառի համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության մարմնի` երեխայի բնակության վայրը հայցվորի բնակության վայրով սահմանելու և ալիմենտի բռնագանձման պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի Արտակ Մանուկյանի ընդդեմ Մայրանուշ Գրիշայի Դավոյանի իրավասու մարմին՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի՝ ալիմենտի բռնագանձման և երեխաների բնակության վայրը սահմանելու պահանջների մասին՝ նշանակել դատաքննության:
Գործի դատաքննությունը նշանակել 2022 թվականի դեկտեմբերի 21-ին ժամը 14.30-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիրի նստավայրում՝ դռնբաց դատական նիստում:
Որոշման օրինակն ուղարկել նախնական դատական նիստին չներկայացած գործին մասնակցող անձանց:
Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ԴԱՏԱՎՈՐ՝ ԷԴ. ԱՄԱԼՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10

Հեռ..` (010-20-00-13)

Էլ. փոստ`