Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/20051/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

19.04.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԾԱՆՈՒՑԱԳԻՐ ԴԱՏԱՎՈՐ Տ. ԳՐԻԳՈՐՅԱՆ
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/20051/02/20

Կարապետ Գրիգորի Կարապետյանի իրավահաջորդ` Արամ Կարապետի Կարապետյանին
ք. Երևան, Շենգավիթ Գ.Կոտովսկու փ., 22 տուն

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրի վարչական շենքում 2023 թվականի հուլիսի 03-ին ժամը 09:00-ին քննության է նշանակվել քաղաքացիական գործն ըստ հայցի Սիրեկան Հովհաննեսի Ասլանյանի ընդդեմ Լևոն Սիրեկանի Ասլանյանի, Հակոբ Գրիգորի Կարապետյանի, Կարապետ Գրիգորի Կարապետյանի իրավահաջորդներ` Արամ Կարապետի Կարապետյանի, Անահիտ Կարապետի Կարապետյանի, Նունե Կարապետի Կարապետյանի, Ալվարդ Գոգոյի Աբրահամյանի՝ ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող հողամասից բաժնեմասն առանձնացնելու պահանջի մասին:
Դուք ծանուցվում եք` որպես պատասխանողի իրավահաջորդ ներկայանալ ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան /Աջափնյակ-2 նստավայրի վարչական շենք, ք. Երևան, Հալաբյան 41 ա, 11-րդ հարկ, նիստերի դահլիճ՝ 10, հեռ. /010/51-18-13-405/406:
Դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
Միաժամանակ տեղեկացվում եք, որ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Սույն գործով փաստաթղթերը դեպոնացված են դատարանում:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ս.ՍՏԵՓԱՆՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հալաբյան 41Ա

Հեռ..` հեռ.՝ 010511813/405/406

Էլ. փոստ`