Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ/4240/02/22 քաղաքացիական գործով հաղորդագրություն

20.04.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մաս

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6, հեռ. (0322) 2-40-31, lori@court.am


Քաղաքացիական գործ
ԼԴ/4240/02/22

Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ե. Առաքելյան) վարույթում է գտնվում թիվ ԼԴ/4240/02/22 քաղաքացիական ըստ դիմումի Կարեն Արամի Աշուղաթոյանի՝ Ռուբեն Աշոտի Հարությունյանին (ծնված՝ 15․01․1975թ․) անհայտ բացակայող ճանաչելու պահանջի վերաբերյալ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորն անհայտ բացակայողի գտնվելու վայրի մասին տեղեկություններ ստանալու նպատակով հարցում է անում բացակայողի վերջին հայտնի բնակության վայրի տեղական ինքնակառավարման մարմիններին, հայտնի վերջին գործատուին, ոստիկանության և քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում հաղորդագրություն է հրապարակում քաղաքացուն անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ գործ հարուցելու մասին:
Սույն գործով դատական նիստը տեղի կունենա Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում 23․08․2023թ.՝ ժամը «15։20»-ին (հասցե՝ ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մ. Գոշի 6, դատական նիստերի դահլիճ թիվ 2):


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Լ․ ԲԱՂՐԱՄՅԱՆ

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6

Հեռ..` (0322) 2-40-31

Էլ. փոստ`