Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գործ թիվ ԵԴ/23523/02/21 Պատասխանող՝ Լուիզա Հայրապետյանին Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Արաբկիր 19 փող., 4շ., 49 բն

22.04.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան5
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 95-րդ հոդված


Ո Ր Ո Շ Ե Ց

1.Սույն որոշման պատճառաբանական մասում սահմանված կարգով բաշխել ապացուցման բեռը:
2. Ըստ հայցի Երմոնիա Ռոբերտի Բաբախանյանի ընդդեմ Լուիզա Բորիսի Հայրապետյանի, Տանյա Բադալի Հովակիմյանի` քաղաքացիաիրավական գործարքը պարտավորության օրինական մասի կատարմամբ դադարած ճանաչելու, գործարքով անհիմն հարստացման ապօրինի պահանջների նկատմամբ անվավերության հետևանք կիրառելու պահանջի մասին, հերթական դատական նիստը նշանակել 2023 թվականի հունիսի 27-ին, ժամը 10:00-ին:
3.Սույն որոշումը օրենքով սահմանված կարգով ուղարկել գործին մասնակցող անձանց՝ սահմանելով այն ստանալուց հետո մեկամսյա ժամկետ՝ հնարավոր լրացուցիչ ապացույցներ կամ դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու համար:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:

ԴԱՏԱՎՈՐ` Հ. ԶԱՐԳԱՐՅԱՆ

Հասցե` Հալաբյան 41ա

Հեռ..` 511813

Էլ. փոստ`