Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԱՔԴ/4718/02/15 քաղաքացիական գործով ծանուցագիր

22.04.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
1998 թվականին ընդունված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդված

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Աջափնյակ - 2 նստավայր` ք.Երևան, Հալաբյան 41 ա, հեռ. (+37410) 511-813 (ներքին՝ 420, 421), www.court.am, գրասենյակի էլ. հասցե՝ ajapnyak-dataran@mail.ru, աշխատակազմի էլ. հասցե՝ datavorshahnazaryan@gmail.com

Գործ թիվ ԵԱՔԴ/4718/02/15
<<19> ապրիլի 2023թ.
Քաղաքացիական գործով պատասխանող
Մինաս Փաշանյանին
/ք.Երևան, Արաբկիր 35, 13/2 տուն

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ նաև` Դատարան) դատավոր Հ. Շահնազարյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի՝ Ալիսա Գևորգի Բոյաջյանի, Հովհաննես Անդրանիկի Փաշանյանի, Անի Անդրանիկի Փաշանյանի (այսուհետ նաև` Հայցվորներ) ընդդեմ Մինաս Փաշանյանի, Պետրոս Մինասի Փաշանյանի (այսուհետ նաև` Պատասխանողներ) Երևան քաղաքի Արաբկիր 35 փողոցի 35/1 հասցեի համատեղ սեփականության ներքո գտնվող 600քմ հողամասից փաստացի զբաղեցրած չափերով հողամասն առանձնացնելու պահանջի մասին թիվ ԵԱՔԴ/4718/02/15 քաղաքացիական գործով պատասխանող Մինաս Փաշանյանի կողմից ընդդեմ Ալիսա Գևորգի Բոյաջյանի, Հովհաննես Անդրանիկի Փաշանյանի, Անի Անդրանիկի Փաշանյանի, Պետրոս Մինասի Փաշանյանի ներկայացված՝ Երևան քաղաքի Արաբկիր 35 փողոցի 13/1 հասցեում գտնվող անշարժ գույքը 1/4 բաժնով բնակելի տունը որպես բազմաբնակարան շենքում գտնվող բնակարան ճանաչելու, 0.06 հա հողամասը որպես ընդհանուր բաժնային սեփականության ճանաչելու, Մինաս Փաշանյանի ընդհանուր բաժնային սեփականության իրավուքնով պատկանող 1/4 բաժինը բնեղենով առանձնացնելու, դեպի Երևան քաղաքի Արաբկիր 35 փողոց մուտքի հնարավորություն տրամադրելու պահանջների մասին:
Դուք տեղեկացվում եք, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2023 թվականի ապրիլի <<19>>-ին, ժամը՝ <<16:00>>-ին, նշված դատական նիստը տեղափոխվել է 2023 թվականի մայիսի <<03>>-ին, ժամը՝ <<12:00>>-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ-2 նստավայրում (ք. Երևան, Հալաբյան 41ա), և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձնագրով և դրա պատճենով կանչվում եք Դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով մասնակցելու` որպես դատավարության կողմ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի պահանջներից ելնելով` Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքի մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 146 հոդվածի 3-րդ մասի համաձայն` այն է.
- դատական նիստին դատավարության մասնակիցներից որևէ մեկի չներկայանալու դեպքում դատարանը, լսելով գործին մասնակցող անձանց կարծիքը, որոշում է կայացնում գործի քննությունը նրա բացակայությամբ շարունակելու կամ դատական նիստը հետաձգելու մասին:
Հիմք ընդունելով վերոգրյալները` խնդրում եմ ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված վերոհիշյալ դատական նիստին:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ դատական նիստի տեղափոխման պատճառ է հանդիսացել՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում մի շարք փոփոխություններ կատարելու վերաբերյալ ապրիլի 19-ի քննարկումներին մասնակցելու համար:


Հարգանքով՝

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` ՊԱՎԼԻԿ ՓՈԼԱԴՅԱՆ

Հասցե` ք.Երևան,Հալաբյան 41ա

Հեռ..` հեռ. (+37410) 511-813 (ներքին՝ 420)

Էլ. փոստ`