Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/17222/02/22 քաղաքացիական գործով ծանուցագիր

22.04.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Աջափնյակ - 2 նստավայր` ք.Երևան, Հալաբյան 41 ա, հեռ. (+37410) 511-813 (ներքին՝ 420, 421), www.court.am, գրասենյակի էլ. հասցե՝ ajapnyak-dataran@mail.ru, աշխատակազմի էլ. հասցե՝ datavorshahnazaryan@gmail.com

Գործ թիվ ԵԴ/17222/02/22
<<19> ապրիլի 2023թ.
Քաղաքացիական գործով պատասխանող
Տիգրան Սարգսյանին
/ք.Երևան, Հալաբյան 35-14/1/

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ նաև` Դատարան) դատավոր Հ. Շահնազարյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի՝ <<Ինեկոբանկ>> ՓԲ ընկերության ընդդեմ Տիգրան Հարությունի Սարգսյանի՝ վիրավորանք հանդիսացող արտահայտությունների համար հրապարակային ներողություն խնդրելուն պարտավորեցնելու, զրպարտություն հանդիսացող տվյալները հրապարակայնորեն հերքելուն պարտավորեցնելու, վիրավորանքի համար փոխհատուցման՝ 1.500.000 ՀՀ դրամ գումարի, զրպարտության համար փոխհատուցման՝ 4.000.000 ՀՀ դրամ գումարի բռնագանձման պահանջների մասին:
Դուք տեղեկացվում եք, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2023 թվականի ապրիլի <<19>>-ին, ժամը՝ <<15:15>>-ին, նշված դատական նիստը տեղափոխվել է 2023 թվականի մայիսի <<17>>-ին, ժամը՝ <<10:00>>-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ-2 նստավայրում (ք. Երևան, Հալաբյան 41ա), և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձնագրով և դրա պատճենով կանչվում եք Դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով մասնակցելու` որպես դատավարության կողմ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի պահանջներից ելնելով` Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքի մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 146 հոդվածի 3-րդ մասի համաձայն` այն է.
- դատական նիստին դատավարության մասնակիցներից որևէ մեկի չներկայանալու դեպքում դատարանը, լսելով գործին մասնակցող անձանց կարծիքը, որոշում է կայացնում գործի քննությունը նրա բացակայությամբ շարունակելու կամ դատական նիստը հետաձգելու մասին:
Հիմք ընդունելով վերոգրյալները` խնդրում եմ ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված վերոհիշյալ դատական նիստին:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ դատական նիստի տեղափոխման պատճառ է հանդիսացել՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում մի շարք փոփոխություններ կատարելու վերաբերյալ ապրիլի 19-ի քննարկումներին մասնակցելու համար:


Հարգանքով՝

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` ՊԱՎԼԻԿ ՓՈԼԱԴՅԱՆ








Հասցե` ք.Երևան,Հալաբյան 41ա

Հեռ..` հեռ. (+37410) 511-813 (ներքին՝ 420)

Էլ. փոստ`