Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ ԵԴ/3334/02/23 դատական քաղաքացիական գործով ծանուցագիր

24.04.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված








ԵԴ/3334/02/23

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾԸ ՊԱՐԶԵՑՎԱԾ
ՎԱՐՈՒՅԹԻ ԿԱՐԳՈՎ ՔՆՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

02.02.2023թ. ք.Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ռ.Մ.Բունիաթյանս, ծանոթանալով «Արմենիա Ինշուրանս» ԱՓԲԸ-ի հայցադիմումին ընդդեմ Մինաս Ռոմանի Մխիթարյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

«Արմենիա Ինշուրանս» ԱՓԲԸ-ն 26.01.2023թ. հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Մինաս Ռոմանի Մխիթարյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, որը 31.01.2023թ. հանձնվել է ինձ:
Հայցվորի կողմից ներկայացված հայցադիմումում պահպանվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ, 122-րդ հոդվածների պահանջները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի 1-3-րդ մասերի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը գործը պարզեցված վարույթի կարգով քննելու հարցը լուծում է հայցադիմումը վարույթ ընդունելու որոշմամբ, իսկ սույն օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում պարզեցված վարույթ կիրառում է մինչև նախնական դատական նիստի ավարտն առանձին ակտի ձևով կայացված որոշմամբ:
Պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշման մեջ նշվում է եզրափակիչ դատական ակտի հրապարակման օրը:
Պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումը ենթակա է հրապարակման դատական իշխանության պաշտոնական կայքում:
Նույն օրենսգրքի 301-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ գործի քննությունը պարզեցված վարույթի կարգով իրականացվում է առանց դատական նիստ հրավիրելու, ¥...¤:
Առաջին ատյանի դատարանը պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքում եզրափակիչ դատական ակտը կայացնում և հրապարակում է պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ որոշում կայացնելու օրվանից չորս ամսվա ընթացքում:
Դատարանը գտնում է, որ հայցադիմումը պետք է ընդունել վարույթ, իսկ քաղաքացիական գործը պետք է քննել պարզեցված վարույթի կարգով` նկատի ունենալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածով սահմանված իրավակարգավորումները:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 124-րդ, 125-րդ, 188-րդ, 199-րդ, 200-րդ, 297-րդ, 298-րդ, 300-րդ հոդվածներով`





Ո Ր Ո Շ Ե Ց

«Արմենիա Ինշուրանս» ԱՓԲԸ-ի հայցադիմումն ընդդեմ Մինաս Ռոմանի Մխիթարյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, ընդունել վարույթ, և գործը քննել պարզեցված վարույթի կարգով:
Պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքում կայացվող եզրափակիչ դատական ակտը կհրապարակվի 2023 թվականի մայիսի 15-ին` դատական իշխանության պաշտոնական կայքում:
Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ


















Հասցե` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 010 23-93-93

Էլ. փոստ`