Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԳԴ3/0794/02/21 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում` դատավարական փաստաթղթերի դեպոնացման և դատական նիստ նշանակելու մասին

25.04.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս:


Քաղաքացիական գործով երրորդ անձ
Յուրիկ Սուրիկի Նունեյանին
Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Վարդենիս, Երևանյան փող., 6 նրբ., 18 տուն

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սյուզաննա Պողոսյանի վարույթում է գտնվում թիվ ԳԴ3/0794/02/21 քաղաքացիական գործն ըստ հայցի «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲ ընկերության ընդդեմ Նաիրա Ռոլանդի Նունեյանի (Ալոյանի) և երրորդ անձ՝ Յուրիկ Սուրիկի Նունեյանի` ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու, իսկ անհնարինության դեպքում ամբողջ գույքը հրապարակային սակարությունների միջոցով վաճառելու պահանջների մասին:
Տեղեկացնում ենք, որ սույն քաղաքացիական գործով նախնական դատական նիստը նշանակվել է 2023 թվականի հունիսի 28-ին, ժամը 11:10-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Գավառ քաղաքի նստավայրում (հասցե՝ ք. Գավառ, Սայադյան 18, 3-րդ հարկ):
Առաջարկում ենք նշված օրը և ժամին գործի քննությանն ապահովել Ձեր կամ Ձեր ներկայացուցչի մասնակցությունը (անհրաժեշտ է դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և սոցիալական քարտով՝ դրա առկայության դեպքում, իսկ ներկայացուցիչը՝ պատշաճ կարգով տրված լիազորագրով)։
Տեղեկացվում է, որ դատական նիuտի մաuին պատշաճ ծանուցված կողմերի չներկայանալը կամ չներկայանալու պատճառների մասին դատարանին չհայտնելն արգելք չէ գործի քննության համար (նման դեպքում դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ):

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ա. ՓԻՆԱՉՅԱՆ

Հասցե` ք. Գավառ, Սայադյան 18

Հեռ..` (0264)- 2-42-44

Վեբ կայք` www.datalex.am

Էլ. փոստ`