Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/5235 քաղաքացիական գործով դատական ծանուցում

27.04.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Պատասխանող՝ Վահագն Գագիկի Ալիխանյանին
/ՀՀ, ք.Երևան, Ա․Խաչատրյան փ․,27շենք,13 բն․/

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի /դատավոր Ա.Վարդանյան/ վարույթում է գտնվում ըստ հայցի Վալենտին Համբարձումի Նիկողոսյանի ընդդեմ Արմինե Լյուդվիգի Գասպարյանի, Վահագն Գագիկի Ալիխանյանի, <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲ ընկերության, <<Արդշինբանկ>> ՓԲ ընկերության, <<ԱյԴի բանկ>> ՓԲ ընկերության, երրորդ անձինք՝ հարկադիր կատարումն ապահովող ծառայություն, ՀՀ կադաստրի կոմիտե՝ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու և կիրառված արգելանքները վերացնելու պահանջների մասին թիվ ԵԴ/5235/02/23 քաղաքացիական գործը:

2023 թվականի փետրվարի 28-ին դատարանի կողմից Ձեզ էր ուղարկվել հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը՝ գործին մասնակցող անձանց իրավունքները, պարտականությունները և դրանց իրացման կարգը պարզաբանող ուղեկցական գրությամբ, հայցադիմումը և դրան կից փաստաթղթերի պատճենները, սակայն Ձեզ ուղարկված դատավարական փաստաթղթերը փոստային ծառայության կողմից վերադարձվել են դատարան:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ այն դեպքերում, երբ, սույն օրենսգրքի համաձայն, դատավարական ժամկետի հաշվարկն սկսվում է դատավարական փաստաթուղթն ստանալու օրվանից, և դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ դատավարական փաստաթուղթը, կամ դատարանին հայտնի հասցեով ուղարկված դատավարական փաստաթուղթը վերադարձվել է, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել այն ստանալու մասին անդորրագիրը, կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելու հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրում է հրապարակային ծանուցում, որ նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացված են առաջին ատյանի դատարանում` դրանց ծանոթանալու նպատակով: Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ յոթերորդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով՝ դատարանը Ձեզ ծանուցում է, որ վերը նշված դատավարական փաստաթղթերը /հայցադիմումը վարույթ ընդունելու և գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին որոշումը՝ գործին մասնակցող անձանց իրավունքները, պարտականությունները և դրանց իրացման կարգը պարզաբանող ուղեկցական գրությամբ, հայցադիմումը և դրան կից փաստաթղթերի պատճենները/ դեպոնացված են առաջին ատյանի դատարանում` դրանց ծանոթանալու նպատակով։

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ԷԼԻԶԱԲԵԹ ՓԱՆՈՍՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` (+37410) 511-813 ( ներքին՝ 424)

Էլ. փոստ`