Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԱՐԱԴ2/0613/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

27.04.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված


Գործ թիվ ԱՐԱԴ2/0613/02/22
«27» ապրիլի 2023թ.
Քաղաքացիական գործով պատասխանող՝
Սարգիս Գուրգենի Համբարյանին
/ՀՀ, Արագածոտնի մ., գ. Զարինջա, 16փ., 17տ./
Երրորդ անձինք՝
Կարինե Պարգևի Եղոյանին
/ՀՀ, Արագածոտնի մ., գ. Զարինջա, 16փ., 17տ./
Պարգև Սարգսի Համբարյանին
/ՀՀ, Արագածոտնի մ., գ. Զարինջա, 16փ., 17տ./
Ալինա Սարգսի Համբարյանին
/ՀՀ, Արագածոտնի մ., գ. Զարինջա, 16փ., 17տ./
Զոհրաբ Սարգսի Համբարյանին
/ՀՀ, Արագածոտնի մ., գ. Զարինջա, 16փ., 17տ./
ՈՐՈՇՈՒՄ
ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ԵՎ ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

14 ապրիլի 2023թ. ք. Աշտարակ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զ. Մկրտչյանը (այսուհետ` Դատարան), ծանոթանալով, ըստ հայցի՝ «ՖԻՆՔԱ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲ ընկերության ընդդեմ Սարգիս Գուրգենի Համբարյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք Կարինե Պարգևի Եղոյանի, Պարգև Սարգսի Համբարյանի, Ալինա Սարգսի Համբարյանի, Զոհրաբ Սարգսի Համբարյանի՝ ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքից Պարտապան՝ Սարգիս Գուրգենի Համբարյանի բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում ամբողջ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և բռնագանձումը Պարտապան Սարգիս Գուրգենի Համբարյանի բաժնի վրա տարածելու պահանջների մասին քաղաքացիական գործին,

ՊԱՐԶԵՑ

«ՖԻՆՔԱ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲ ընկերությունը հայցադիմում է ներկայացրել ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Սարգիս Գուրգենի Համբարյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք (պատասխանողի կողմում) Կարինե Պարգևի Եղոյանի, Պարգև Սարգսի Համբարյանի, Ալինա Սարգսի Համբարյանի, Զոհրաբ Սարգսի Համբարյանի՝ վերոնշյալ պահանջով:
Հայցադիմումը և կից փաստաթղթերը դատավոր Զ.Մկրտչյանին տրամադրվել են 28.06.2022 թվականին: Դատարանի 08.07.2022թ. որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ, իսկ 09․09․2022 թվականի որոշմամբ նախնական դատական նիստ է նշանակվել:
Դատարանի 20․10․2022 թվականին կայացվել է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում։
10.02.2023 թվականին Դատարանի կայացրած որոշմամբ նշանակվել է դատաշինարարատեխնիկական և դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն և կասեցրել է գործի վարույթը:
11․04.2023 թվականին Դատարանի գրասենյակ է ստացվել (մուտք՝ Մ-2546/23) «Դատական փորձագիտական ծառայությունների կենտրոն» ՍՊ ընկերության կողմից գրություն, կից փորձագետի թիվ 23/118-1 եզրակացությունը:
Դատարանն, ուսումնասիրելով սույն գործում առկա փաստաթղթերը և «Դատական փորձագիտական ծառայությունների կենտրոն» ՍՊ ընկերության կողմից գրություն, կից թիվ 23/118-1 փորձագետի եզրակացությունը՝ գտնում է, որ քաղաքացիական գործի վարույթն անհրաժեշտ է վերսկսել հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ Դատարանն իրավունք ունի կասեցնելու գործի վարույթը, եթե` նշանակվել է փորձաքննություն (…):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 159-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը գործի վարույթի կասեցումն առաջացրած հանգամանքները վերանալու մասին իրեն հայտնի դառնալուց հետո՝ եռօրյա ժամկետում, իր նախաձեռնությամբ կամ գործին մասնակցող անձի միջնորդությամբ վերսկսում է գործի վարույթը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը գործի վարույթը կասեցնելու կամ վերսկսելու մասին կայացնում է որոշում` եռօրյա ժամկետում այն ուղարկելով գործին մասնակցող անձանց:
Սույն գործի փաստերի համաձայն՝ 10․02․2023 թվականի որոշմամբ նշանակվել է դատաշինարարատեխնիկական և դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն և թիվ ԱՐԱԴ2/0613/02/22 քաղաքացիական գործի վարույթը կասեցվել է:
11.04.2023 թվականին Դատարանի գրասենյակ է ստացվել (մուտք՝ Մ-2546/23) «Դատական փորձագիտական ծառայությունների կենտրոն» ՍՊ ընկերության կողմից գրություն, կից թիվ 23/118-1 փորձագետի եզրակացությունը: Այսպիսով, գործի վարույթի կասեցումն առաջացրած հանգամանքները վերացվել են և առկա է քաղաքացիական գործի վարույթի վերսկսման հիմք:
Ուստի Դատարանը գտնում է, որ քաղաքացիական գործի վարույթը պետք է վերսկսել և նշանակել նախնական դատական նիստ։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 159-160-րդ, 165-րդ, 166-րդ, 188-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով՝ Դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Թիվ ԱՐԱԴ2/0613/02/22 քաղաքացիական գործի վարույթը վերսկսել:
2. Նախնական դատական նիստ նշանակել 2023 թվականի հունիսի 07-ին` ժամը «10։30»-ին, ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աշտարակի նստավայրում (ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Տիգրան Մեծի 65 շենք, դատական նիստերի դահլիճ թիվ 3):

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ՝ Զ. ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Տ. Մեծի 65

Հեռ..` (0232) 35758

Էլ. փոստ`