Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԱՐԱԴ2/0754/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

27.04.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված


Գործ թիվ ԱՐԱԴ2/0754/02/22
«27» ապրիլի 2023թ.
Քաղաքացիական գործով երրորդ անձինք՝
Ռուզան Արամի Վարդանյանին
/ՀՀ, Արագածոտնի մ., գ. Մաստարա, 4փ., 3ն., 1 փկղ., 2տ./
Սուսան Արամի Վարդանյանին
/ՀՀ, Արագածոտնի մ., գ. Մաստարա, 4փ., 3ն., 1 փկղ., 2տ./

ՈՐՈՇՈՒՄ
ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ԵՎ ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

17 ապրիլի 2023թ. ք. Աշտարակ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զ. Մկրտչյանը (այսուհետ` Դատարան), ծանոթանալով, ըստ հայցի՝ «ՖԻՆՔԱ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲ ընկերության ընդդեմ Արամ Ցոլակի Վարդանյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք Լաուրա Ռազմիկի Վարդանյանի, Ռուզան Արամի Վարդանյանի, Սուսան Արամի Վարդանյանի, Ցոլակ Արամի Վարդանյանի՝ բռնագանձում տարածելու համար ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արագածոտնի մարզ, Թալին համայնք, Մաստարա գյուղ, 4-րդ փողոց, 3-րդ նրբանցք, 1-ին փակուղի, թիվ 2 բնակելի տուն /կադաստրային ծածկագիր 02 069 045-012, վկայական թիվ 1344778/ հասցեում գտնվող անշարժ գույքից Պարտապան Արամ Ցոլակի Վարդանյանի բաժինն առանձնացնելու, իսկ դրա անհնարինության դեպքում ամբողջ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և բռնագանձումը Պարտապան Արամ Ցոլակի Վարդանյանի բաժնի վրա տարածելու պահանջների մասին քաղաքացիական գործին,

ՊԱՐԶԵՑ

«ՖԻՆՔԱ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲ ընկերությունը հայցադիմում է ներկայացրել ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Արամ Ցոլակի Վարդանյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք (պատասխանողի կողմում) Լաուրա Ռազմիկի Վարդանյանի, Ռուզան Արամի Վարդանյանի, Սուսան Արամի Վարդանյանի, Ցոլակ Արամի Վարդանյանի՝ վերոնշյալ պահանջով:
Դատարանի 16.08.2022 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Դատարանի 31.10.2022 թվականի որոշմամբ հրավիրվել է նախնական դատական նիստ:
Դատարանի 12․12․2022 թվականին կայացվել է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում։
07․02․2023 թվականին Դատարանի կայացրած որոշմամբ նշանակվել է դատաշինարարատեխնիկական և դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն և կասեցրել է գործի վարույթը:
11․04.2023 թվականին Դատարանի գրասենյակ է ստացվել (մուտք՝ Մ-2546/23) «Դատական փորձագիտական ծառայությունների կենտրոն» ՍՊ ընկերության կողմից գրություն, կից փորձագետի թիվ 23/117-1 եզրակացությունը:
Դատարանն, ուսումնասիրելով սույն գործում առկա փաստաթղթերը և «Դատական փորձագիտական ծառայությունների կենտրոն» ՍՊ ընկերության կողմից գրություն, կից թիվ 23/117-1 փորձագետի եզրակացությունը՝ գտնում է, որ քաղաքացիական գործի վարույթն անհրաժեշտ է վերսկսել հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ Դատարանն իրավունք ունի կասեցնելու գործի վարույթը, եթե` նշանակվել է փորձաքննություն (…):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 159-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը գործի վարույթի կասեցումն առաջացրած հանգամանքները վերանալու մասին իրեն հայտնի դառնալուց հետո՝ եռօրյա ժամկետում, իր նախաձեռնությամբ կամ գործին մասնակցող անձի միջնորդությամբ վերսկսում է գործի վարույթը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը գործի վարույթը կասեցնելու կամ վերսկսելու մասին կայացնում է որոշում` եռօրյա ժամկետում այն ուղարկելով գործին մասնակցող անձանց:
Սույն գործի փաստերի համաձայն՝ 07․02․2023 թվականի որոշմամբ նշանակվել է դատաշինարարատեխնիկական և դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն և թիվ ԱՐԱԴ2/0754/02/22 քաղաքացիական գործի վարույթը կասեցվել է:
11.04.2023 թվականին Դատարանի գրասենյակ է ստացվել (մուտք՝ Մ-2546/23) «Դատական փորձագիտական ծառայությունների կենտրոն» ՍՊ ընկերության կողմից գրություն, կից թիվ 23/117-1 փորձագետի եզրակացությունը: Այսպիսով, գործի վարույթի կասեցումն առաջացրած հանգամանքները վերացվել են և առկա է քաղաքացիական գործի վարույթի վերսկսման հիմք:
Ուստի Դատարանը գտնում է, որ քաղաքացիական գործի վարույթը պետք է վերսկսել և նշանակել նախնական դատական նիստ։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 159-160-րդ, 165-րդ, 166-րդ, 188-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով՝ Դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Թիվ ԱՐԱԴ2/0754/02/22 քաղաքացիական գործի վարույթը վերսկսել:
2. Նախնական դատական նիստ նշանակել 2023 թվականի հունիսի 02-ին` ժամը «10։40»-ին, ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աշտարակի նստավայրում (ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Տիգրան Մեծի 65 շենք, դատական նիստերի դահլիճ թիվ 3):

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ՝ Զ. ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Տ. Մեծի 65

Հեռ..` (0232) 35758

Էլ. փոստ`