Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԱՐԱԴ2/0261/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

27.04.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված


Գործ թիվ ԱՐԱԴ2/0261/02/22
«27» ապրիլի 2023թ.
Քաղաքացիական գործով պատասխանող՝
Սահականուշ Գրիշայի Հովսեփյանին
/ՀՀ, Արագածոտնի մ., գ. Մաստարա, 12 փ., 8տ./
Երրորդ անձինք՝
Գրիշա Սահակի Հովսեփյանի իրավահաջորդներին
/ՀՀ, Շիրակի մ., գ. Ձիթանքով, 1փ., 10տ./
Լյուդմիլա Գևորգի Հովսեփյանին
/ՀՀ, Շիրակի մ., գ. Ձիթանքով, 1փ., 10տ./
Աբրահամ Գրիշայի Հովսեփյանին
/ՀՀ, Շիրակի մ., գ. Ձիթանքով, 1փ., 10տ./
Ստելա Գրիշայի Հովսեփյանին
/ՀՀ, Շիրակի մ., գ. Ձիթանքով, 1փ., 10տ./
Ալբինա Գրիշայի Հովսեփյանին
/ՀՀ, Շիրակի մ., գ. Ձիթանքով, 1փ., 10տ./

ՈՐՈՇՈՒՄ
ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ԵՎ ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

17 ապրիլի 2023թ. ք. Աշտարակ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զ. Մկրտչյանը (այսուհետ` Դատարան), ծանոթանալով, ըստ հայցի՝ «ՖԻՆՔԱ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲ ընկերության ընդդեմ Սահականուշ Գրիշայի Հովսեփյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք (պատասխանողի կողմում) Գրիշա Սահակի Հովսեփյանի, Լյուդմիլա Գևորգի Հովսեփյանի, Աբրահամ Գրիշայի Հովսեփյանի, Ստելա Գրիշայի Հովսեփյանի, Ալբինա Գրիշայի Հովսեփյանի՝ բռնագանձում տարածելու համար ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող ՀՀ, Շիրակի մարզ, Ձիթհանքով համայնքում գտնվող վարելահող /կադաստրային ծածկագիր 08-072-116-039, սեփականության վկայական թիվ 402854/ անշարժ գույքից Պարտապան Սահականուշ Գրիշայի Հովսեփյանի բաժինն առանձնացնելու, իսկ դրա անհնարինության կամ դրա դեմ ընդհանուր սեփականության մյուս մասնակիցների կողմից առարկելու և շուկայական գնով բաժինը ձեռք չբերելու դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և բռնագանձումը Պարտապան Սահականուշ Գրիշայի Հովսեփյանի բաժնի վրա տարածելու պահանջի մասին քաղաքացիական գործին,

ՊԱՐԶԵՑ

«ՖԻՆՔԱ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲ ընկերությունը հայցադիմում է ներկայացրել ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Սահականուշ Գրիշայի Հովսեփյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք (պատասխանողի կողմում) Գրիշա Սահակի Հովսեփյանի, Լյուդմիլա Գևորգի Հովսեփյանի, Աբրահամ Գրիշայի Հովսեփյանի, Ստելա Գրիշայի Հովսեփյանի, Ալբինա Գրիշայի Հովսեփյանի՝ վերոնշյալ պահանջով:
Դատարանի 25.05.2022 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Դատարանի 09.08.2022 թվականի որոշմամբ հրավիրվել է նախնական դատական նիստ:
29.08.2022թ. ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Ա. Մկրտչյանի կողմից Դատարան է ստացվել գրություն (Մ-735/22), որով հայտնել է, որ Գրիշա Սահակի Հովսեփյանը (ծնված՝ 15.07.1947թ.) 29.01.2010թ. մահվան կապակցությամբ հանվել է «ՀՀ Շիրակի մարզ, Անի, Ձիթհանքով, 1-ին փողոց, 10-րդ տուն» հասցեի հաշվառումից:
Դատարանի 31․10․2022 թվականին կայացվել է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում։
10.01.2023 թվականին Դատարանի կայացրած որոշմամբ նշանակվել է դատաշինարարատեխնիկական և դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն և կասեցրել է գործի վարույթը:
11․04.2023 թվականին Դատարանի գրասենյակ է ստացվել (մուտք՝ Մ-2545/23) «Դատական փորձագիտական ծառայությունների կենտրոն» ՍՊ ընկերության կողմից գրություն, կից փորձագետի թիվ 23/107-1 եզրակացությունը:
Դատարանն, ուսումնասիրելով սույն գործում առկա փաստաթղթերը և «Դատական փորձագիտական ծառայությունների կենտրոն» ՍՊ ընկերության կողմից գրություն, կից թիվ 23/107-1 փորձագետի եզրակացությունը՝ գտնում է, որ քաղաքացիական գործի վարույթն անհրաժեշտ է վերսկսել հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ Դատարանն իրավունք ունի կասեցնելու գործի վարույթը, եթե` նշանակվել է փորձաքննություն (…):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 159-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը գործի վարույթի կասեցումն առաջացրած հանգամանքները վերանալու մասին իրեն հայտնի դառնալուց հետո՝ եռօրյա ժամկետում, իր նախաձեռնությամբ կամ գործին մասնակցող անձի միջնորդությամբ վերսկսում է գործի վարույթը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը գործի վարույթը կասեցնելու կամ վերսկսելու մասին կայացնում է որոշում` եռօրյա ժամկետում այն ուղարկելով գործին մասնակցող անձանց:
Սույն գործի փաստերի համաձայն՝ 10․01․2023 թվականի որոշմամբ նշանակվել է դատաշինարարատեխնիկական և դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն և թիվ ԱՐԱԴ2/0261/02/22 քաղաքացիական գործի վարույթը կասեցվել է:
11.04.2023 թվականին Դատարանի գրասենյակ է ստացվել (մուտք՝ Մ-2545/23) «Դատական փորձագիտական ծառայությունների կենտրոն» ՍՊ ընկերության կողմից գրություն, կից թիվ 23/107-1 փորձագետի եզրակացությունը: Այսպիսով, գործի վարույթի կասեցումն առաջացրած հանգամանքները վերացվել են և առկա է քաղաքացիական գործի վարույթի վերսկսման հիմք:
Ուստի Դատարանը գտնում է, որ քաղաքացիական գործի վարույթը պետք է վերսկսել և նշանակել նախնական դատական նիստ։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 159-160-րդ, 165-րդ, 166-րդ, 188-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով՝ Դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Թիվ ԱՐԱԴ2/0261/02/22 քաղաքացիական գործի վարույթը վերսկսել:
2. Նախնական դատական նիստ նշանակել 2023 թվականի հունիսի 05-ին` ժամը «10։40»-ին, ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աշտարակի նստավայրում (ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Տիգրան Մեծի 65 շենք, դատական նիստերի դահլիճ թիվ 3):

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ՝ Զ. ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Տ. Մեծի 65

Հեռ..` (0232) 35758

Էլ. փոստ`